News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 19
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը


Սեպտեմբերի 13-ին ոստիկանության Էրեբունու բաժնում Տիգրան Մեծի պողոտայի մի բնակչուհի հաղորդում էր տվել, որ պարտքը չվճարելու պատճառով Կոտայքի մարզի մի բնակիչ ապօրինի ազատությունից զրկել է 20-ամյա իր որդուն: Նրա տղան սեպտեմբերի 11-ին տնից դուրս էր եկել եւ չէր վերադարձել, իսկ ավելի ուշ զանգահարել էին մորը եւ հայտնել, որ գումարի դիմաց որդուդ պահում են անազատության մեջ:

Ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները պարզեցին, որ երիտասարդին ազատությունից զրկած անձն ամենայն հավանականությամբ Գառնի գյուղի 27-ամյա բնակիչ է:

Որոնողական աշխատանքները շարունակվեցին: Սեպտեմբերի 14-ին իրավապահները տեղեկություններ ստացան, որ կասկածվողը «Մերսեդես» մակնիշի մեքենայով գտնվում է Եղեգնաձորում: Բացահայտման աշխատանքներին միացան նաեւ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները, որոնք նույն օրը, ժամը 16-ի սահմաններում, կասկածվողին եղեգնաձորցի 35-ամյա ընկերոջ հետ հայտնաբերեցին Եղեգնաձորի Անդրանիկի փողոցում եւ, «Մերսեդեսով» հանդերձ, բերման ենթարկեցին:

Հանգամանքները պարզվում են:

Բերման ենթարկված անձինք ներկայացվել են ոստիկանության Էրեբունու բաժին:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ