News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Սեպտեմբերի 14-ին, ժամը 15-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է տվել, որ րոպեներ առաջ 45 երթուղու միկրոավտոբուսում մի կնոջ պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար, լուսանկարներ, վարորդական իրավունքի վկայական, սոցիալական, բանկային ու զեղչի քարտեր:

Հաղորդումը ստանալուն պես ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները համապատասխան միջոցառումներ ձեռնարկեցին: Որոնողական աշխատանքներին միացան նաեւ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, որոնց հետեւողական աշխատանքի շնորհիվ ժամեր անց գողությունը բացահայտվեց:

Նույն օրը, ժամը 20.30-ի սահմաններում, քրեական հետախույզները Կոմիտասի պողոտայից ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկեցին Մամիկոնյան փողոցի քաղաքի 29-ամյա մի բնակչի:

Նա տվել է խոստովանական բացատրություն, նաեւ ներկայացրել է գողոնը:

Հանգամանքները պարզվում են:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Տպել
Ամենաշատ