News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 14
USD
476.44
EUR
525.85
RUB
7.42
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը


Խմբակցությունը որոշեց, որ Հրայր Թովմասյանի լիազորությունները կասեցնելու վերաբերյալ գործընթաց կսկսի: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, «Իմ քայլը» խմբակցության փակ նիստից հետո հայտարարեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Խմբակցությունը որոշեց, որ Սահմանադրական դատարանի, նույնիսկ չգիտեմ, դատավորներից ասեմ թե անդամներից մեկի նկատմամբ սկսել գործընթաց լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ, խոսքը Հրայր Թովմասյանի մասին է, եւ խմբակցությունը կայացրեց այդ որոշումը, որ մենք սկսում ենք գործընթաց»,-ասաց նա:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն պարզաբանեց, որ այդ գործընթացի իրավական հիմքերից մեկը էական կարգապահական խախտումն է։

Այս գործընթացը, ըստ նրա, կարող է նախաձեռնել ԱԺ խմբակցություններից մեկը` դիմելով ԱԺ-ին համապատասխան օրենսդրական նաաձեռնությունով, որի շրջանակում ԱԺ-ն կարող է դիմել ՍԴ-ին, իսկ վերջնական որոշումը կայացնում է ՍԴ-ն:

Հարցին, թե ինչ կարգապահական խախտում է թույլ տվել Հրայր Թովմասյանը, Վարդանյանն ասաց. «Մասնավորապես չի քննարկվել Վահե Գրիգորյանի դիմումը` մասնակցության անհնարինության վերաբերյալ, սա հիմքերից մեկն է: Մյուս հիմքը կողմի ներկայացուցչի հետ սերտ կապն է, որն ըստ էության կարող է կասկածի տակ դնի գործընթացի օբյեկտիվությունը, խոսքը պարոն Օրբելյանի մասին է, բոլորը գիտեն, որ նրանք քավոր-սանիկ հարաբերությունների մեջ են»:

Վարդանյանը հավելեց, որ որեւէ մեկից ազատվելու խնդիր դրված չէ, նա ընդգծեց, որ ՍԴ-ն որպես բարձրագույն դատական ատյան չունի որեւիցե մարմին , որը կարող է դիտարկվել իր վերադասը․ «Բայց սա չի նշանակում, որ ՍԴ-ն պետք է շեղվի այն լիազորություններից, որով վերջինս օժտել է Սահմանադրությունը»,-ասաց նա:

Նշենք, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր հանդես է եկել հայտարարությամբ եւ ասաց, որ ԱԺ-ն որպես Հայաստանի ժողովրդի օրինական եւ լեգիտիմ ներկայացուցիչ եւ առաջնային մանդատով օժտված միակ պետական ինստիտուտ, Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում իր դիրքորոշումը պետք է արտահայտի վերը նկարագրված խնդիրների եւ իրավիճակի կապակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ