News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Անորոշության բավականին մեծ աստիճան է հիմա տիրում ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացում: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց  Հայաստանի առաջին օմբուդսմեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը:

«Ամենակարեւորը այս հարցում այն է, թե ինչպիսի փոփոխություն է տեղի ունեցել, կամ տեղի չի ունեցել այդ գործընթացում այն քաղաքականությունում, որը վարվում էր մինչեւ նոր իշխանությունների գալը: Ցավոք,ամենաբնութագրիչը, դա անորոշության շատ բարձր, ես կասեի՝ վերին աստիճանի անհանգստացնող վիճակ է»,- նշեց Ալավերդյանը:

Նրա խոսքով, ընդհանուր առմամբ, քաղաքագիտության եւ միջագզային հարաբերությունների մեջ դրական է համարվում բանակցային գործընթացը, երբ որ կան հանդիպումներ, այլ ՝ ոչ թե կրակոցներ. «Միայն այսքանը: Դժվար է ակնկալել ինչ-որ մի բան այս անորոշ վիճակում: Ավելի շատ հուսանք, որ կունենանք քիչ թե շատ տրամաբանական մոտեցում նոր իշխանությունների կողմից, բայց ես, ճիշտն ասած, անցած տարի ակնկալում էի, որ կլինեն փոփոխություններ: Դեռ անցած տարվա հուլիսին վարչապետն ասաց, որ աշխարհում արցախի հիմնահարցի ընկալումը բավականին խեղաթյուրված է, եւ ասաց, որ 2019թ.-ը պետք է դառնա աշխարհին արցախի հիմնահարցի վերաբերյալ ճշմարիտ պատկերը տարածելու ժամանակաշրջանը: Ցավոք,  2019թ. շուտով կավարտվի, մինչդեռ գործող վարչապետը մի քանի օր առաջ ասաց. «Ես զարմացա, թե ինչ պատկերացում ունեն աշխահրում Արցախի հիմնահարցի մասին»: Այսինքն, մեկ տարուց ավել անց նա  կրկնեց նույն միտքը, շատ ավելի զարմանք արտահայտելով: Դա ինձ անհանգստացնում է, որովհետեւ, եթե անցած տարի մտածում էի, որ իրապես կսկվի մի գործընթաց, որն աշխարհին կներկայացնի իրական պատկերը եւ հստակ փոփոխություններ կկատարվեն Հայաստանի ռազմավարության մեջ»:

Ըստ Ալավերդյանի, Հայաստանը մեկ խնդիր ունի՝ պահպանել եւ պաշտպանել Արցախի Հանրապետությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Երեւանում տեղի կունենա Ադրբեջանում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում
Փետրվարի 28-ին Ծիծեռնակաբերդում տեղի կունենա հիշատակի միջոցառում...
Մարուքյանը ուշագրավ փաստեր է հրապարակել Խոջալուի դեպքերի հետ կապված՝ վկայակոչելով Ադրբեջանի 1-ին նախագահի հարցազրույցը
Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի վրա հարձակումը անակնկալ հարձակում չէր»։ 1992 թվականին ռուսական...
Ամենաշատ