News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 21
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում ուսումնասիրում են Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակումներին հակազդելու բոլոր տարբերակները՝ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ Ալ Սալմանի հետ հեռախոսազրույցում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը, հայտնում է պետական լրատվական SPA գործակալությունը։

Էսպերը հաստատել է ԱՄՆ-ի կողմից Սաուդյան Արաբիային լիարժեք աջակցությունը։

Ավելի վաղ Twitter-ի իր միկրոբլոգում Էսպերը հայտարարել էր, որ Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակումն «աննախադեպ էր», եւ Միացյալ Նահանգները դաշնակիցների հետ միասին աշխատում են «կանոնների վրա հիմնված, սակայն Իրանի կողմից խափանվող միջազգային կարգուկանոնի» պաշտպանության համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել