News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 19
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Իսրայելի պատմության մեջ առաջին կրկնակի խորհրդարանական ընտրություններում քվեարկելու համար երեքշաբթի ընտրական տեղամասերը բացվել են տեղական ժամանակով 07:00-ին: Դրանց արդյունքներով կորոշվի 22-րդ գումարման Կնեսեթի կազմը, ինչպես նաեւ պետք է ձեւավորվի կառավարական կոալիցիա եւ վարչապետ նշանակվի, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Հրեական պետության տարածքում շուրջ 10,5 հազար տեղամաս կա, խոշոր քաղաքներում դրանք բաց կլինեն 07:00-ից մինչեւ 22:00, ոչ մեծ բնակավայրերում, ինչպես նաեւ հիվանդանոցներում, բանտերում եւ քննչական մեկուսարաններում՝ 08:00-ից մինչեւ 20:00: Իշխանությունների տվյալներով՝ Իսրայելում այս ընտրություններին կքվեարկի 6,3 մլն մարդուց ավելի:

Իսրայելում կրկնակի խերհրդարանական ընտրությունների անցկացման պատճառն այն է, որ ապրիլի 9-ի նախորդ ընտրություններից հետո վարչապետ Բենիամին Նեթանյահուն չկարողացավ իրեն օրենքով հատկացած 42-օրյա ժամկետում պայմանավորվել կոալիցիա ստեղծելու մասին, որը կվերահսկեր 21-րդ գումարման Կնեսեթի 120 տեղից անհրաժեշտ նվազագույն 61-ը: Արդյունքում՝ պատգամավորների երդմնակալությունից ուղիղ մեկ ամիս հետո նա նախաձեռնեց եւ խորհրդարանում անցկացրեց բարձրագույն օրենսդիր մարմնի ինքնալուծարման մասին օրենքը: Հենց այդ ժամանակ էլ սեպտեմբերի 17-ին նշանակվեցին կրկնակի խորհրդարանական ընտրությունները:

Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել են շուրջ 3 տասնյակ կուսակցություններ, սակայն սոցիոլոգներին հավատալու դեպքում՝ ընտրական 3,25 տոկոս շեմը հաղթահարելու հույս կարող են ունենալ 12-ից պակասը: Հանրային կարծիքի վերջին հարցումների համաձայն՝ ինչպես ապրիլի 9-ի ընտրություններից առաջ, հաղթելու հիմնական հավակնորդներն են Նեթանյահուի «Լիկուդ» կուսկացությունը եւ «Կախոլ-Լավան» («Սպիտակ-երկնագույն» դաշինք, որն այսպես է անվանվել ըստ իսրայելական դրոշի գույների) կուսակցությունների ցենտրիստական դաշինքը՝ իսրայելական բանակի Գլխավոր շտաբի նախկին ղեկավար Բենի Գանցեմի գլխավորությամբ:

Էքսիթփոլերի արդյունքները կհրապարակվեն 22:00-ին տեղամասերը փակելուց անմիջապես հետո, իսկ ձայների հաշվարկի առաջին պաշտոնական տվյալները սպասվում են մի քանի ժամ անց: Մեկ շաբաթ հետո Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը Կնեսեթ անցած կուսակցությունների ներկայացուցիչների հետ խորհրդակցություններից հետո պետք է պատգամավորներից մեկին հանձնարարի ստեղծել կառավարական կոալիցիա: Վարչապետի թեկնածուն, որպես կանոն, պատգամավորական մանդատների ամենամեծ թվով կուսակցության առաջնորդն է, սակայն նախագահը կարող է կառավարության ձեւավորումը հանձնարարել նաեւ քաղաքական գործչի, ում կուսակցությունը չի ստացել ամենամեծ թվով ձայներ, բայց որը դրա հետ մեկտեղ ի վիճակի է ձեւավորել կայուն կոալիցիա, որը կվերահսկի խորհրդարանում գոնե նվազագույն մեծամասնությունը՝ 61 տեղ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ