News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 21
USD
485.26
EUR
574.98
RUB
6.46
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Պիտի ինչ-որ ժամանակ անցնի, որոշ բաներ ի հայտ գան, որպեսզի մենք լիարժեք կարողանանք մեկնաբանել պարոն Վանեցյանի հրաժարականը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը` անդրադառնալով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականին:

«Շատ դժվար է մեկնաբանել էդ ամեն ինչը, որովհետեւ նախ պարոն Վանեցյանի հրապարակած տեքստի ձեւակերպումները մի քիչ հստակ չէին,  եւ եթե նույնիսկ ենթադրության մակարդակով մենք մտածենք, թե ինչ էր ուզում ասել իր մտքերով, ապա դժվար է մեկնաբանել: Պիտի ինչ-որ ժամանակ անցնի, որոշ բաներ ի հայտ գան, որպեսզի մենք լիարժեք կարողանանք մեկնաբանել: Ես շատ ինֆորմացիայի չեմ տիրապետում»,-ասաց նա:

Պատգամավորի կարծիքով` տարաձայնություններ եղել են ամեն դեպքում, որ ԱԱԾ տնօրենը հրաժարական է ներկայացրել. «Դե եթե աշխատանքից ազատում են, կամ ազատվում են, դա նշանակում է` վերադասի եւ ստորադասի միջեւ ինչ-որ տարաձայնություններ կան: Ես խիստ կասկածում եմ, որ վարչապետը կարող է սպային ոչ վայել հանձնարարություններ տալ»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին հրաժարական է տվել Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։ Մեկնաբանելով իր հրաժարականը՝ նա նշել է, որ որոշումն այնքան վստահ է ընդունել, որքան ընդունել էր ԱԱԾ-ն գլխավորելու որոշումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներն այցելում են Եռաբլուր պանթեոն (ֆոտո)
Նրանք ծաղիկներ են դրել դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին, անհայտ կորած ազատամարտիկների...
Գործենք միասին՝ որքան էլ տարբեր լինեն մեր մտածելակերպն, աշխարհայացքն ու պատկերացումները. Արմեն Սարգսյան
Դրա համար պետք է ունենանք հստակ տեսլական, իրականանալի ծրագիր, ինչպես նաեւ հաստատուն կամք...
Այսօր կհրապարակեմ Հայաստանի՝ մինչեւ 2050թ. վերափոխման ռազմավարությունը. Նիկոլ Փաշինյան
Արտագաղթ, կեղծված ընտրություններ, Հոկտեմբերի 27, քաղաքական բռնաճնշումներ, Մարտի 1, ճգնաժամային իրավիճակներ ու հուսալքություն...
Մեզ զորացնում են անկախության տարիների ձեռքբերումներն ու նվաճումները. Գարեգին Բ
Շուրջ երեք տասնամյակ առաջ մեր ժողովուրդը Տիրոջ օրհնությամբ կյանքի կոչեց անկախ պետականությունը վերահաստատելու իր դարավոր իղձը եւ հուսավառ սրտով…
Նրանք ուզում եմ մեզ զրկել կասկածելու ու հարցեր տալու իրավունքից. հարց տուր ու կդառնաս դավաճան. Հովհաննիսյան
Նրանք ուզում են զրկել մեզ ԿԱՍԿԱԾԵԼՈՒ ՈՒ ՀԱՐՑԵՐ ՏԱԼՈՒ իրավունքից…
Առաջիկայում Հայաստանում սպասվում են լրջագույն քաղաքական զարգացումներ. Արթուր Վանեցյան
Արարողության ավարտին քաղաքական ուժի ղեկավարը զրուցել է կուսակից ընկերների հետ…