News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 23
USD
475.99
EUR
528.92
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների կենտրոնի կողմից Հայ Օգնության Ֆոնդի աջակցությամբ, Վայոց Ձորի եւ Տավուշի մարզերում 2019թ. գարնանը մեկնարկել են տեխնոլոգիական կրթական ծրագրեր, իսկ դրական արդյունքների շնորհիվ ծրագիրը Հոկտեմբերին կմեկնարկի նաեւ Արագածոտնի մարզում  (գրանցվելու համար՝):

«Ծրագրի արդյունքներն աննախադեպ են: Ունենք մոտ 70 ուսանող յուրաքանչյուր մարզում եւ ավելի քան 150 դիմորդ: Ցավոք մարզերում կրթական հաստատություններում առկա պայմանները թույլ չեն տալիս, որպեսզի ծրագրին մասնակցեն ավելի մեծ թվով ուսանողներ: Պետք է փաստեմ, որ Վայոց Ձորում Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի մասնաճյուղում եւ Տարածաշրջանային Պետական քոլեջում, Տավուշում՝ ԵՊՀ մասնաճյուղում համակարգչային լսարանները ոչ բավարար հագեցվածություն ունեն եւ ոչ էլ ենթակառուցվածքներ, սակայն մեզ համար կարեւոր է այս ծրագիրն իրականացնել հենց մարզերում առկա ուսումնական հաստատությունների ներսում:

Այս փուլում ցանկանում ենք, որ ծրագրի մասին տեղեկությունները հասնեն հատկապես մարզերի երիտասարդներին եւ նրանց, ովքեր մարզերից եկել են Երեւան սովորելու, բայց աշխատելու հեռանկարի դեպքում դեմ չեն լինի վերադառնալ հայրենի մարզ եւ աջակցել մեզ՝ ծրագրի իրականացման գործընթացում»,- ընդգծել է ԳՏՏԿ տնօրեն;  Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի մարզերում տեխնոլոգիաների զարգացման ծրագրի ղեկավար Ամալյա Եղոյանը:

Նրա խոսքով, ծրագրի շրջանակում դասավանդում են Երեւանի լավագույն տեխնոլոգիական ընկերությունների աշխատակիցները: Այս ամենին զուգահեռ՝ կազմակերպիչները նպատակ ունեն բանակցել Երեւանի եւ արտերկրի ընկերությունների հետ, որպեսզի վերջիններս դիտարկեն մարզերում ծրագրին մասնակցող հեռանկարային մասնագետներին, որպես պոտենցիալ կադրեր, հենց մարզում գործունեություն ծավալելու համար։ Կազմակերպիչների խոսքով, կարեւորվում են նաեւ տեղական ընկերությունների ձեւավորումը, ինչը բավական լուրջ եւ հեռանակարային քայլ է մարզերի հզորացման համար. « այս տարի  Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Համաշխարհային Բանկի աջակցությամբ հայտարարեց Մարզային համաֆինանսավորվող դրամաշնորհներ հատուկ պայմաններով միայն մարզերում գործունեություն ծավալող ընկերությունների համար:

Երբ սկսում էինք ծրագիրը մարզերում, քչերն էին հավատում, որ հնարավոր է երեւանյան տեխնոլոգիական ոլորտի մասնագետներին հրավիրել դասավանդելու, սակայն այսօր Պիքսարտի; Սիներջիի եւ այլ մեծ ընկերությունների բազմազբաղ մասնագետնրն իրենց շաբաթ կիրակին հանգստանալու փոխարեն անցկացնում են մարզերում հզորացնելու երիտասարդներին իրենց օրինակով,

ԳՏՏԿ-ը հիմնադրվել է 2005թ. Գյումրիում ՀՕՖ-ի եւ Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի կողմից մի շարք ամերիկահայ բարերարների աջակցությամբ:  Այսօր ՁԻՀ-ի կողմից  Գյումրիում ու Վանաձորում գործում եւ բազում հաջողություններ են գրանցել ու գրանցում տեխնոլոգիական Կենտրոնները, ինչն էլ գրավականն է այն բանի, որ այս ոլորտի ապակենտրոնացմամբ հնարավոր է երկրի հավասարաչափ զարգացում, արտագաղթի կանխում եւ ուղեղների շնորհիվ աշխատատեղերի ստեղծում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեսախցիկներով նոր անվարորդ մեքենան ներկայացվել է Interpolitex ցուցահանդեսում
Արհեստական բանականությամբ ավտոմեքենաներ են ստեղծվում Ռուսաստանում...
Փորձագետները տեղեկացրել են սմարթֆոնների միջոցով փող գողանալու նոր միջոցի մասին
Հանցագործները սկսել են փող հանել սմարթֆոնների միջոցով...
Հուշագիր. Հայաստանն ու Հնդկաստանը կխորացնեն համագործակցությունը տեխնոլոգիական ոլորտում
Հուշագրերի կնքման արարողությանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Կիշան Դան Դեվալը…
WhatsApp-ը նոր գործառույթ է թեսթավորում
Այժմ մեսենջերի օգտատերը կարող է ընտրել, թե ով կհրավիրի իրեն քննարկումների․․․
Հայաստանում կսկսեն բլոքչեյն տեխնոլոգիաներ ուսուցանել
«Լույս» հիմնադրամը նախաձեռնում է կրթական-վերլուծական ուղղվածության ստեղծում, որը կղեկավարի ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը...
Facebook-ը սկսել է Instagram-ի օգտատերերի տվյալների արտահոսքի հետաքննությունը
«Իզվեստիա» պարբերականը հոկտեմբերի 21-ին հայտնել էր, որ տվյալների արտահոսքի մեղքը հնդկական մարքեթինգային ընկերությանն է․․․