News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 18
USD
476.43
EUR
529.69
RUB
7.45
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

ԱԺ իրավաբանական վարչության պետի տեղակալ, վարչության պետի պաշտոնակատար Սպարտակ Առաքելյանը, որը կառուցվածքային փոփոխությունների հետեւանքով հայտնվել էր կադրերի ռեզերվում, ՀՀ վարչական դատարան դատական հայց է ներկայացրել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի եւ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանի դեմ։ Այս մասին տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից։

Նա պահանջում է անվավեր ճանաչել հուլիսի 13-ին հաստատված հաստիքացուցակը, որի պատճառով ինքը հայտնվել է կադրերի ռեզերվում։

«Կ-218-Ա կարգադրությունը  ներառյալ՝ կարգադրությամբ հաստատված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության պաշտոնների անվանացանկը՝ 1-ին հավելվածը/ եւ 13.07.2019թ. Կ-219-Ա կարգադրությունը /ներառյալ՝ կարգադրությամբ հաստատված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի հաստիքացուցակը՝ 1-ին հավելվածը/ անվավեր ճանաչել»,–նշված է պահանջի մեջ։

Հայցը ներկայացվել է սեպտեմբերի 13-ին։ Գործը մակագրվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ