News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 19
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը


Փաշինյանի կողմից ներկայացված այսպես կոչված 100 փաստերը ցույց տվեցին, որ այդ փաստերի տակ իրականում մեծամասամբ անլուրջ կամ տեխնիկական բնույթի տեղեկատվություններ էին: Այս մասին Facebook-ի իր էջում, ուղիղ եթերում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ով իր եթերը վերնագրել է. «100 փուստ կառավարության մասին. Փաշինյանի չստացված ասուլիսի հետքերով»:

Նրա խոսքով, վարչապետն ամեն անգամ փորձում է ներշնչել, որ մենք ապրում ենք ուրախ ու երջանիկ երկրում, որ կառավարությունն աշխատում է օր ու գիշեր, բայց դա քննադատության չի դիմանում:

«Հավատացեք նրան, ինչ տեսնում եք, իսկ դուք տեսնում եք ապիկար կառավարում վերից վար, բախվում եք պետական մարմիններում քաոսի, բարդակի: Կառավարման որակը կտրուկ իջել է»,-ասաց Աշոտյանը:

Նա ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանը երեկ իր ասուլիսում ներկայացրել է 100 փաստ նոր Հայաստանի մասին, որտեղ ընդամենը մեկ անդրադարձ է եղել արտաքին քաղաքականությանը. «Այսինքն վարչապետն ու կառավարությունը իրենց ողջ ստեղծագործական, գիտաֆանտաստիկ ներուժով հանդերձ կարողացել են միայն մեկ փաստ ներկայացնել արտաքին քաղաքականության մասին: Այդ փաստն էլ ԵՄ-ի կողմից այս տարվա համար լրացուցիչ հատկացված 35 մլն եվրոյի մասին է:

Զավեշտ է, որ ՀՀ արտաքին քաղաքականության մեջ չկան փաստեր արտաքին ձեռքբերումների մասին՝ կապված ՌԴ-ի, Իրանի, ՀԱՊԿ-ի, ԵՏՄ-ի հետ հարաբերությունների հետ: Երեկվա շարանի մեջ արտաքին քաղաքական տկլորությունը աչքի էր զարնում:

Շուտով կլինի Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրման երկրորդ տարին, որեւէ լուրջ, բեկումնային, արագընթաց տեղաշարժ չկա: Փաստորեն, երկու տարվա մեջ այդ համաձայնագիրը չի վավերացվելու, լավագույն դեպքում կվավերացվի հաջորդ տարի:

ՌԴ-ի հետ հարաբերություններում բացառապես կնճիռներ են կուտակվում»:

ՀՀԿ փոխնախագահը հայտարարեց, որ վարչապետն իր ասուլիսում գեթ մեկ անգամ չանդրադարձավ Արցախի հարցում իր խոստմանը, որ Արցախը վերադարձնելու է բանակցային սեղան. «Նա չանդրադարձավ, թե որ փուլում է այս խնդիրը, ինչու չի լուծվում, իսկ չլուծելու դեպքում ինչու չի ընդունում, որ տվել է հերթական սուտ խոստումը»:

«Նիկոլ Փաշինյանն այն վատ մեքսիկական սերիալների սցենարիստների նման չի հասկանում, որ կոռուպցիայի մասին սցենարը, այդ սերիալը պետք է փակել, որովհետեւ զարգացման լուրջ սյուժե չունի: Հիմա էլ ուզում է հանգիստ թողնել Սաշիկ Սարգսյանին եւ թիրախավորել է Սերժ Սարգսյանի ընտանիքի այլ անդամներին: Վստահաբար կարող եմ ասել, որ ելքը ավելի չի լինելու, քան Ալեքսանդր Սարգսյանի դեմ վարվող եւ ոչ մի բանով չավարտված 1,5 տարվա կոռուպցիոն կեղծ բացահայտումները:

Նիկոլն այլեւս նույնիսկ ջանք չի գործադրում, որ ստերի, փուչիկ-մանիպուլյացիաների որակը քիչ թե շատ մարսելի լինի»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հատուցման ժամը մոտ է, գժապետության պատասխանը տալու եք․ Արմեն Աշոտյան
«Սրանք» կյանքից «օբիժնիկ» ու ներկան ճակատագրի տեղ դրած անուղղելի սրիկաներ են․․․
37 թվի վերադարձ թույլ չենք տա. Շարմազանով
Շարմազանովը մեկնաբանել է Թովմասյանի հասցեին մեղադրանքը...
«Այո, դատեք նախորդներին, բայց օրենքով». Փոստանջյան
Եթե նախորդ իշխանությունների կատարած ապօրինությունների համար մենք վճարել ենք շատ քիչ գումար, այս 1,5 տարվա համար մենք վճարելու ենք հսկայական գումարներ...
«Ժողովուրդ». «Ռազբորկա»՝ ԱԺ-ում. Ո՞վ է ԱԺ ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի նիստի մանրամասները դուրս հանել
Հանձնաժողովի անդամները ներս են հրավիրել պատգամավոր Հարություն Բաբայանի օգնական Սարգիս Նիազյանին եւ երես առ երես...
Ժամը 14:30-ին լինելու եմ ԱԱԾ շենքի դիմաց. Ռուբեն Մելիքյան
Առաջին ցույց տալով խիստ անհամաձայնություն այս իրավական եւ բարոյական...
«Ժողովուրդ». Ինչպե՞ս է ԱԺ-ն թույլ տվել նման ապօրինություն. Արա Բաբլոյանն արձագանքել է Հրայր Թովմասյանի ընտրությանը
Ես ամեն ինչ արել եմ օրենքի սահմաններում, այնպես որ...
Ամենաշատ