News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 24
USD
485.32
EUR
565.06
RUB
6.28
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը անհապաղ վերացնելու միջնորդությունը: Որոշումը այսօր հրապարակեց դատավոր Աննա Դանիբեկյանը:

Հիշեցնենք, որ միջնորդության քննարկումը սկսվել էր սեպտեմբերի 12-ին: Քոչարյանի փաստաբանները միջնորդել էին ՍԴ սեպտեմբերի 4-ի որոշման հիման վրա Քոչարյանի քրեական հետապնդման անհապաղ կասեցման եւ Հայաստանի երկրորդ նախագահի նկատմամբ ընտրված խափանման միջոցն անհապաղ վերացնելու մասին: Փաստաբան Արամ Օրբելյանը, մասնավորապես, հիշեցրել էր, որ ՍԴ-ն Սահմանդրությանը հակասող էր ճանաչել այն դրույթը, որի համաձայն քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում չի կանոնակարգվում անձի անձեռնմխելիությունը: Նա նաեւ հիշեցրել էր Սահմանադրության 3-րդ հոդվածը, որի համաձայն իշխանությունները պարտավոր են անհապաղ վերացնել Սահմանադրությամբ նախատեսված քաղաքացու իրավունքների խախտումները: Փաստաբանի խոսքով՝ քանի դեռ չի վերացվել օրենսդրական բացը, երկրորդ նախագահը պետք է անհապաղ ազատ արձակվի:

Ընդ որում՝ դատախազությունը եւ տուժած կողմը առարկություն են հայտնել Քոչարյանին ազատելու դեմ: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 4-ին ՍԴ-ն մասնակի բավարարել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը։ Բարձր դատարանը արձանագրել էր, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը` Սահմանադրության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառութային անձեռնմխելիությունը՝ քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում չնախատեսելու մասով, Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին եւ 78-րդ հոդվածին հակասող է:

Նախօրեին ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը դժգոհություն էր հայտնել ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նրանից հետո արտահայտվել էր Նիկոլ Փաշինյանը՝ ՍԴ-ին մեղադրելով անկախ Հայաստանի պատմության մեջ բոլոր կեղծումներին մասնակցության մեջ: «Պետք է մտածել՝ ինչպես վարվել ՍԴ-ի հետ»,- հայտարարել էր վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը միջնորդեց նոր ապացույցներ պահանջելու վերաբերյալ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատարանը, վերադառնալով հերթական կարճ դադարից հետո, սկսեց նոր ապացույցներ պահանջելու միջնորդագրի քննությունը...
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը միջնորդել է անթույլատրելի ճանաչել քննիչ Մուշեղյանի կողմից ձեռք բերված ապացույցները
Ըստ Հովհաննես Խուդոյանի` քննիչ Մուշեղյանը բազմաթիվ կոպիտ եւ ակնհայտ խախտումներ է թույլ տվել նյութերի հավաքման ընթացքում...
Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավորը հետաձգեց փորձաքննություն անցկացնելու մասին միջնորդության քննությունը
Երկու դատախազն էլ դեմ էին այս փուլում փորձաքննության անցկացմանը․․․
Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատախազները համաձայն չեն փաստաբանների փաստարկներին
Եթե պաշտպանական կողմը կոնկրետ տվյալներ ունի, նրան ոչ ոք չի զրկում կոնկրետ նյութն ուսումնասիրելու համար պահանջելու իրավունքից․․․
«Ես կխնդրեմ արեւի տակ չկանգնել եւ գնալ տուն». Ռոբերտ Քոչարյանը դատարանի բակում հանդիպեց իր աջակիցների հետ
Աջակիցները նրան դիմավորեցին ծափահարություններով եւ «Քոչարյան հերոս» վանկարկումով…
Երեւանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական ​​նիստը
Որ դատարանի նախորդ նիստին փաստաբանները միջնորդություններ էին ներկայացրել 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ գործի նյութերի ամբողջ ծավալը տրամադրելու վերաբերյալ...