News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 17
USD
476.76
EUR
526.2
RUB
7.42
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը:

Բացելով նիստը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Այսօր տեղի է ունենում Անվտանգության խորհրդի հերթական նիստը:

Հայաստանի Հանրապետության շուրջ ձեւավորված անվտանգային միջավայրի կապակցությամբ կարող ենք արձանագրել, որ իրադարձությունները եւ զարգացումները ընդհանուր առմամբ տեղի են ունենում մեր կանխատեսումների, մեր գնահատականների շրջանակում, ինչը նշանակում է, որ մենք, ըստ էության, ադեկվատ ենք գնահատում իրավիճակը, անվտանգային միջավայրի զարգացումը, ինչը նաեւ իր հերթին նշանակում է, որ մեր նախապատրաստությունները, մեր աշխատանքները, կապված Հայաստանի անվտանգային իրավիճակի բարելավման եւ պետական կառույցների աշխատանքի հետ, համարժեք են տեղի ունեցող իրադարձություններին, ինչը շատ կարեւոր է:

Կարող ենք արձանագրել, որ այս ընթացքում մենք Անվտանգության խորհրդի գործունեության շատ կոնկրետ օրակարգ ենք ձեւավորել, այդ օրակարգով շարժվում ենք առաջ, եւ այսօրվա մեր քննարկման հարցերի շարքն էլ տեղավորվում է այդ օրակարգի շրջանակում: Մենք կոնկրետ արդյունքներ ենք արձանագրում՝ Անվտանգության խորհրդի կողմից նախանշված խնդիրների լուծման ուղղությամբ եւ այսօր պետք է ամփոփենք այսօրվա վիճակով մեր ունեցած արդյունքները եւ նախանշենք առաջիկա մեր անելիքները»:

ԱԽ նիստի օրակարգում են անվտանգային ոլորտին վերաբերող մի շարք հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ