News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 18
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկանը մասնակցում է սեպտեմբերի 15-18-ը Վիեննայում անցկացվող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) 63-րդ գլխավոր համաժողովին։ Լիագումար նիստի շրջանակներում նախարարը հանդես է եկել ելույթով։ 

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով համաժողովի նախագահին եւ պատվիրակներին՝ նախարարը կարեւորել է ԱԷՄԳ-ի հետ համագործակցության ուղղությունների հետագա ընդլայնումն ու խորացումը։

ՀՀ կառավարության անունից նախարարը իր ցավակցություններն է հայտնել գործակալության գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի անժամանակ մահվան կապակցությամբ եւ ընդգծել նրա ունեցած ներդրումը ոչ միայն ԱԷՄ գործակալության զարգացման, այլ նաեւ Հայաստանի հետ գործընկերային արդյունավետ հարաբերություններ ապահովելու գործում։

Նախարարը շեշտել է, որ  միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով անվտանգ օգտագործումը Հայաստանի համար եղել  եւ շարունակում է մնալ առաջնահերթություն․  «Որպես գործող ատոմային էլեկտրակայան ունեցող երկիր՝ Հայաստանը ընտրել է միջուկային էներգիայի անվտանգ եւ խաղաղ օգտագործման թափանցիկ եւ բաց քաղաքականություն եւ հետագայում էլ շարունակելու է ամրապնդել ու ձեռնարկել համապատասխան միջոցառումներ միջուկային եւ ճառագայթային անվտանգությունը բարձրացնելու եւ պահպանելու ուղղությամբ: Մենք բարձր ենք գնահատում այն դերն ու աջակցությունը, որը ԱԷՄԳ-ը մշտապես ցուցաբերում է Հայաստանին՝ Հայկական ԱԷԿ-ի անվտանգության չափանիշների ապահովմանն ուղղված մեր պարտավորությունների կատարման ընթացքում»։

ԱԷՄԳ-ի հետ համագործակցության շրջանակներում արդեն իսկ իրականացվել է շուրջ 40 ազգային ծրագիր, ներկայումս իրականացվում է եւս 7-ը: Սուրեն Պապիկյանը հույս է հայտնել, որ այդ ծրագրերը շարունակական կլինեն եւ կներդրվեն առավելագույն ջանքեր Համատեղ գործողությունների Համապարփակ ծրագիրը պահպանելու ուղղությամբ:

Աշխատանքային այցի շրջանակներում  նախարարը հանդիպել է նաեւ ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության գլխավոր տնօրեն Լի Յոնգի հետ։ Նախարարը կարեւորել է  ԱԶԿ ներգրավվածության ընդլայնումը Հայաստանի համաչափ զարգացման ծրագրերում։

Իր հերթին Լի Յոնգը պատրաստակամություն է հայտնել ակտիվացնել մասնակցությունը միջնաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրերում՝ մասնավորապես համայնքներում կարողությունների զարգացման, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների  եւ այլ  ոլորտներում։ Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում քննարկել համատեղ ծրագրերի մանրամասները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունում խախտումներ են հայտնաբերվել. հաշվետվություն
Խախտումներ «Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցում»...
Մեղրին կգազիֆիկացվի․ Սյունիքում հավաստիացրել է Սուրեն Պապիկյանը
Մարզպետարանում կայացած հանդիպմանը ներկա էին Սյունիքի մարզպետն ու փոխմարզպետը...
Սուրեն Պապիկյանը Սյունիքի մարզում ծանոթացել է էներգետիկայի ոլորտում կատարվող շինաշխատանքներին
Նախարարն ուշադրություն է դարձրել ծրագրերի շրջանակներում առաջացած ընթացիկ խնդիրներին, անդրադարձել է պատվիրատու-կապալառու փոխհարաբերություններին…
Նավթի համաշխարհային գները նվազում են
Սակարկությունները վկայում են նավթի գների նվազման մասին...
ԱՄՆ-ում խոստացել են նավթի գների նվազում
Նավթի գները կարճ ժամկետում կնազեն...
Նավթի համաշխարհային գները նվազում են
Սակարկությունների տվյալները վկայում են նավթի գների նվազման մասին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ