News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 20
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը


«Իմ քայլը» դաշինքում տարբեր հարցերի շուրջ առողջ քննարկումներ են ընթանում, որոնք թույլ են տալիս լավագույն արդյունքի հասնել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ԱԺ ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Գեւորգ Պապոյանը:

Ընդ որում, նրա խոսքով, դաշինքը լիովին աջակցում է վարչապետին:

«Ուրախ եմ, որ Ամուլսարի հարցով բացարձակ տարբեր կարծիքներ ունենք, քանի որ դա թույլ է տալիս վեր հանել բոլոր առկա խնդիրները»,- նշեց պատգամավորը:

Նշենք, որ Ամուլսարի հանքի շահագործման խնդիրը արդեն մեկ ամիս է՝ մնում է հանրության շրջանում ամենաքննարկվող թեմաներից մեկը: Երկրի իշխանությունները չեն թաքցնում ծրագրին «կանաչ լույս տալու» իրենց մտադրությունը: Սակայն դրան դեմ են Ջերմուկի եւ հարակից մի շարք այլ բնակավայրերի բնակիչները:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ