News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 30
USD
487.62
EUR
570.03
RUB
6.14
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը



Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը միջնորդություն ներկայացրեց իր պաշտպանյալին գրավով ազատելու մասին:

Հովհաննես Խուդոյանն արձանագրեց Քոչարյանի արդար դատաքննության իրավունքի խախտումը: Փաստաբանը հիշեցրեց, որ ազատության սահմանփակման համար հիմքեր չկան: Խուդոյանի խոսքով՝ քննության եւ դատավարության ամբողջ ընթացքում Ռոբերտ Քոչարյանի կողմից չի եղել դատաքննությանը խոչընդոտելու կամ մասնակցությունից խուսափելու ոչ մի դեպք: Փաստաբանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի ազգականները պատրաստ են դատարանի որոշած գումարը փոխանցել: Ընդ որում՝ նա խնդրեց հաշվի առնել, ոքր ընտանիքի գույքը կալանքի տակ է: Գրավի չափի որոշումը փաստաբանը վերապահեց դատարանին:

Լրացնելով գործընկերոջը՝ փաստաբան Հայկ Ալումյանն ասաց, որ նախօրեին Հայաստանի պաշտոնատար անձինք հայտարարություն են արել «Սահմանադրական դատարանի որոշման անօրինականության մասին», ինչը հստակ ուղերձ է դատավարության նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին։ «Սա առաջին դեպքը չէ, երբ դատարանի վճռական որոշման նախօրեին պաշտոնատար անձինք միջամտում են դատավարությանը։ Ձեր որոշման վրա չէին կարող չանդրադառնալ այդ հայտարարությունները»,- ընդգծեց փաստաբանը։

Փաստաբանը նաեւ հիշեցրեց, որ Ռոբերտ Քոչարյանը հինգ ամիս գտնվել է ազատության մեջ, բայց ոչ մի փաստ չկա, որ նա խոչընդոտել է դատարանին կամ խուսափել է։ Այդպիսով ոչ մի նախապայման չկա նրա՝ կալանքի տակ գտնվելու համար։ Որպես օրինակ Ալումյանը նշեց, որ չնայած զննման համար Գերմանիա գնալու խիստ անհրաժեշտությանը՝ Ռոբերտ Քոչարյանը քննությանը տեղեկացրել է, եւ, մերժողական պատասխան ստանալով, վերադարձրել է տոմսը եւ չի գնացել։

Փաստաբան Արամ Օրբելյանը միացավ գործընկերոջ հայտարարությանը։ «Ճնշումը պարբերաբար արվում եւ ճշտվում է՝ կախված իրավիճակից»,- նշեց փաստաբանը։

Դատախազները հանդես եկան միջնորդության բավարարման դեմ:

Նույն կարծիքն արտահայտեցին տուժած կողմի ներկայացուցիչները:

Հիշեցնենք, որ այսօր դատարանը մերժեց ՍԴ որոշման հիման վրա Քոչարյանին ազատ արձակելու միջնորդությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե նման միջնորդություն չլիներ մեր հերոսների նահատակման պայմաններում, պետք է դատական նիստ ունենայինք. Վարդեւանյան
Այսօրվա դրությամբ բոլոր պաշտպաններն էլ զորակոչի ենթակա են…
Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով այսօրվա դատական նիստը չի կայանա. Սեյրան Օհանյանն Արցախում է
Ըստ տեղեկատվության, նման որոշման հիմք է եղել միայն Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի դիմումն այն մասին, որ սահմանային լարվածության այս…
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը միջնորդեց նոր ապացույցներ պահանջելու վերաբերյալ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատարանը, վերադառնալով հերթական կարճ դադարից հետո, սկսեց նոր ապացույցներ պահանջելու միջնորդագրի քննությունը...
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը միջնորդել է անթույլատրելի ճանաչել քննիչ Մուշեղյանի կողմից ձեռք բերված ապացույցները
Ըստ Հովհաննես Խուդոյանի` քննիչ Մուշեղյանը բազմաթիվ կոպիտ եւ ակնհայտ խախտումներ է թույլ տվել նյութերի հավաքման ընթացքում...
Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավորը հետաձգեց փորձաքննություն անցկացնելու մասին միջնորդության քննությունը
Երկու դատախազն էլ դեմ էին այս փուլում փորձաքննության անցկացմանը․․․
Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատախազները համաձայն չեն փաստաբանների փաստարկներին
Եթե պաշտպանական կողմը կոնկրետ տվյալներ ունի, նրան ոչ ոք չի զրկում կոնկրետ նյութն ուսումնասիրելու համար պահանջելու իրավունքից․․․
Ամենաշատ