News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 19
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովը քաղաքական մարմին է, ԱԺ–մ ձեռնարկում է իր գործողությունները, իսկ ՍԴ-ն ունի Սահմանադրությամբ եւ ՍԴ մասին օրենքով իր լիազորությունների եւ գործունեության կազմակերպման շրջանակը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Սահմանադրական դատարանի մոտ «5–րդ ալիքի» հետ զրույցում նշեց ՍԴ անդամ Արեւիկ Պետրոսյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությանը:

Անդրադառնալով Արարատ Միրզոյանի հայտարարության այն մասին, որ ՍԴ-ն չի քննել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի դիմումը, որը վերաբերում էր Ռոբերտ Քոչարյանի հարցի քննությանը երեք ՍԴ անդամների մասնակցության անհնարինությանը, որոնց թվում է նաեւ ինքը, Արեւիկ Պետրոսյանն ասաց. «ՍԴ-ն քննության առարկա չի դարձնում ցանկացած դիմում, որը ներկայացված է ոչ պատշաճ կարգով, եւ ոչ սահմանված ընթացակարգերի պահպանմամբ: Օրենքի տառի եւ պահանջների խախտմամբ են ներկայացված եւ ՍԴ-ն պարտավորություն չունի, անգամ եթե դա ներկայացնում է  ՍԴ դատավորը։ Առավել եւս ՍԴ դատավորը պարտավոր է պահպանել «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի պահանջները, այդպիսի դիմումները ներկայացնել սահմանված ժամկետներում, սահմանված ընթացակարգով եւ իր լիազորությունների շրջանակում։

Այս դիմումը ներկայացվել է ոչ պատշաճ կարգով, ոչ պատշաճ ժամկետներում, ոչ պատշաճ սուբյեկտի կողմից, հետեւաբար այդ հարցը բազմակողմանի քննության առարկա է դարձել, ՍԴ աշխատակարգային նիստում հարցը սահմանված կարգով ՍԴ նախագահը ներկայացրել է ՍԴ քննարկմանը: ՍԴ–ում որոշումները կայացվում են ձայների մեծամասնությամբ, քննության առնելով այն բոլորը, ինչ ներկայացրեցի, ՍԴ–ն փաստարկել է, ամրագրել է այդ ամենը արձանագրությամբ եւ ելնելով վերոհիշյալ հիմնավորումներից անհրաժեշտություն չի տեսել քննության առարկա դարձնել եւ դրա վերաբերյալ որոշում կայացնել»:

Նա ընդգծեց, որ հարցը քննարկվել է եւ ՍԴ-ն գտել է, որ դիմումը ներկայացվել է ՍԴ մասին օրենքի եւ ՍԴ աշխատակարգի պահանջների խախտմամբ. «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը հստակ նախատեսում է, թե նման հարց ով կարող է բարձրացնել, ինչպես կարող է բարձրացնել: Կարող է բարձրացնել ՍԴ ցանկացած դատավոր ինչպես իր մասով, այնպես էլ ցանկացած այլ դատավորի մասով: Այն պետք է ներկայացվեր ՍԴ–ում այդ գործը քննության ընդունելու աշխատակարգային որոշման շրջանակներում, ինչը չի արվել:

Ընդհանրապես, ես խորհուրդ կտայի Վահ Գրիգորյանին իր աշխատանքով ոչ թե ճգնաժամ առաջացներ ՍԴ–ում կամ ճգնաժամ առաջացնելու փորձ կատարեր, այլ իրականացներ Սահմանադրության եւ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքով սահմանված իր պարտականությունները, որ դրա ծանրաբեռնվածությունը չկրեին ՍԴ մյուս դատավորները իր փոխարեն, որ երկրում իշխանության այլ թեւերի, այդ թվում ԱԺ–ի, այդ թվում կառավարության համար խնդիրներ չառաջանան»,-ընդգծեց Արեւիկ Պետրոսյանը:

Հարցին, թե ԱԺ-ն չի՞ կարող ՍԴ անդամին կամ դատավորին պաշտոնանկ անելու գործընթաց սկսել, Արեւիկ Պետրոսյանը պատասխանեց. «ԱԺ-ն քաղաքական մարմին է, ունի Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների շրջանակ: Ցանկացած պետական մարմին, պետական այր, որ կատարում է քայլ, դրանք պետք է բխեն Սահմանադրությունից և օրենքներից, իր գործողությունների համար կրում է պատասխանատվություն: Իսկ ՍԴ-ն ինչպես մինչեւ հիմա, կղեկավարվի Սահմանադրությամբ»:

Ինչ վերաբերում է ՍԴ անդամ Ֆելքս Թոխյանի հատուկ կարծիքին, ով նշել էր, որ ՍԴ-ն շտապողականություն է դրսեւորել, եւ եթե այդպես չաներ, այլ որոշում կկայացվեր, նաեւ հատուկ կարծիք է ներկայացրել նաեւ ՍԴ դատավոր Դիլանյանը, Արեւիկ Պետրոսյանն ասաց. «Եթե հատուկ կարծիքները լինեին իրավական առումով այնքան հիմնավորված, փաստարկված, որ հիմք կհանդիսանային ՍԴ–ի համար հիմք որոշում կայացնելու ժամանակ, դրանք հիմք կդառնային»:

Նա չցանկացավ մեկնաբանել Ֆելիքս Թոխյանի հայտարարությունը, որ ՍԴ–ն շտապողականություն է ցուցաբերել Ռոբերտ Քոչարյանի ներկայացրած դիմումը քննելիս. «Չեմ ցանկանա մեկնաբանել, որովհետեւ ես ինձ ուղղակի կդնեմ քաղաքական դաշտի մեջ, որի ցանկությունը չունեմ»։

Հարցին, թե բացառո՞ւմ է, որ ՍԴ-ում հրաժարականներ կարող են լինել, նա արձագանքեց. «Ես ինչո՞ւ պետք է հրաժարական տամ, որովհետեւ այդպես է ցանկանում Վահե Գրիգորյա՞նը: ՍԴ–ում ճգնաժամ ստեղծելու փորձեր կատարվում են, ՍԴ–ն գործում է բնականոն ընթացքով, իր լիազորությունների տիրույթում, ՍԴ–ն երկրում ճգնաժամ երկրում չի առաջացրել»:

Ինչ վերաբերում է վարչապետի հայտարարությանը, որ ՍԴ անդամներից մի քանիսը ժամանակին առնչվել են «մարտի 1»-ի գործերով որոշումների կայացմանը, ուստի չպետք է մասնակցեին Քոչարյանի գործով որոշման կայացմանը, Արեւիկ Պետրոսյանը նշեց. «ՍԴ-ն սահմանադրական մարմին է եւ քաղաքական որոշումների սահմանադրականության հարցին չի անդրադառնում: ՍԴ-ի որոշումները նորմատիկ ակտերի սահմանադրականության հարցերին են անդրադառնում: Այտեղ չկա հրամանագրի սահմանադրականության հարց, որպեսզի խնդիր լիներ, որպեսզի խնդիր լիներ, որ եթե հայտարարության վերաբերյալ դիրքորոշում է եղել, որը եղել է քվեարկության միջոցով դա կարող էր ուղիղ ազդեցություն ունենալ իմ որպես ՍԴ դատավորի դիրքորոշման եւ որոշման կայացման վրա: հետեւաբար, եթե ես տեսնեի, որ դա խնդիր է առաջացնում գործի քննության հետ կապված, նաեւ ՍԴ ընդհանուր գործունեության առումով, ապա ինքս կնախաձեռնեի այդ գործընթացը, կնախաձեռների առանց խախտման, պատշաճ ժամկետներում»:

Նա նաեւ կարծիք հայտնեց, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հանգիստ կարող էր քննարկման չդնել Վահե Գրիգորյանի դիմումը ՍԴ աշխատակարգային նիստում: Արեւիկ Պետրոսյանը տեղեկացրեց, որ այդ հարցի քննարկման ժամանակ ՍԴ որեւէ անդամ իր մասնակցության անհամատեղելիության մասով խնդիր չի տեսել:

Ինչ վերաբերում է նրան, որ Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ ԱԺ-ն պետք է դիրքորոշում հայտնի ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, նա կարճ արձագանքեց. «Թող հայտնի»:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ