News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր՝ սեպտեմբերի 17-ին, գրավով ազատ արձակելու միջնորդության քննության ժամանակ ելույթով հանդես եկավ։

«Փաստաբաններն ինձ հորդորում են ինչ–որ բան ասել։ Տպավորություն է, որ եթե դատարանը արհամարհում է ՍԴ-ի որոշումը, ապա իմաստ էլ չկա ինչ-որ բան ասելու, սակայն ես կլսեմ մասնագետներին»,–նշեց նա։  

Ռոբերտ Քոչարյանը պնդեց՝ քննությունից թաքնվելու պնդումներն իր համար վիրավորական են. «Առաջինը քննությունից թաքնվելու հանգամանքը՝ երեւի դատախազության աշխատողների համար դժվար է հասկանալ , բայց այն տեսակի մարդը չեմ, որ կարող է ինչ-որ բանից փախչել։ Հասկանում եմ, որ իրենց համար դժվար է սա պատկերացնել եւ շատ շատերի համար։ Եթե փախնողը լինեի, այսօր Ստեփանակերտում ադրբեջանցիք թեյ խմելուց կլինեին։ Ինձ համար վիրավորական է, եւ ես ստիպված եմ ասել, որովհետեւ մարդու կենսագրությունը երեւի շատ ավելի լավ է խոսում մարդու մասին, քան այն հայտարարությունները որոնք հնչում են։ Ուղղակի չեմ ուզում այս թեմայի մեջ խորանալ»։

ՀՀ երկրորդ նախագահն անդրադարձավ նաեւ քննության վրա ազդելու հնարավորությանը՝ նշելով, որ այդպիսի մոտիվացիա չունի. «Հիմա երկրորդը՝ քանի որ մի քանի անգամ քննարկումներ եղել են, ասում են՝ կարող է ազդել կամ խոչընդոտել քննությանը։ Փաստաբաններն ասացին, որ այդպիսի փաստեր չկան, բայց քանի որ մենք բավական լավ ծանոթ ենք քրեական գործին, նաեւ չկա այն սուբյեկտը, որի վրա պետք է ազդել՝ ինչ-որ բան փոխելու համար։ Հարգելի դատավոր, դուք էլ ունեք քրեական գործը, ամբողջ քրեական գործում ընդամենը կա իմ հետ կապված երկու, երեք դրվագ։ Առաջինը՝ հանդիպումն է փետրվարի 23-ին նախագահականում բարձրագույն զինվորական կազմի հետ, հարցաքննվել են 12 կամ 13 հոգի, ներկա են եղել մոտ 25 մարդ, քննարկում չի եղել, ես ուղղակի ելույթ եմ ունեցել եւ կան ցուցմունքները 13 հոգու, Ձեզանից կխլի մի 40-50 րոպե այդ ցուցմունքներին ծանոթանալը՝ համոզվելու համար, թե ես ինչ–որ բան փոխելու մոտիվացիա պե՞տք է ունենամ, թե՞ չպետք է ունենամ»։

«Անհրաժեշտություն չկա»,–ասաց դատավորը։ «Ուրեմն չեք կարդալու, ես այդպես հասկացա»,–ի պատասխան ասաց Ռոբերտ Քոչարյանը։ 

Նա նաեւ նշեց, որ կա նաեւ 3-4 մարդու ցուցմունք, որոնք այդ շաբաթվա ընթացքում իր հետ շփում են ունեցել, հեռախոսով թե անմիջապես. «850 վկայից միայն նրանք են, որ ինձ տեսել են կամ ինձ հետ շփվել են։ Դրանցից մեկը Աժ այն ժամանակվա նախագահ Տիգրան Թորոսյանն է, որի հետ համաձայնեցրել եմ արտակարգ դրության մասին հրամանագիրը, վարչապետ  Սերժ Սարգսյանին զանգել, նրա հետ համաձայնեցրել եմ հրամանգիրը, ոստիկանպետ Հայկ Հարությունյանն է, որի ցուցմունքում ասում է, որ ինձ տեղյակ է պահել ինչ–որ գործողությունների մասով եւ Արմեն Գեւոորգյանն էր, որին հանձնարարվել էր հրամանագիրը պատրաստել, վերջ, ամբողջ այդ հատորների մեջ չկա մի մարդ, որն ինձ տեսած լիներ, որ ինձ հետ շփված լիներ, ուղղակի կամ անուղղակի։ Այս բոլոր ցուցմունքների հետ ես համաձայն եմ, փոխելու բան չկա, ասել են այն, ինչ եղել է, բացի հայտնի Արշակ Կարապետյանից, որը ճիշտ նկարագրելով այդ հանդիպումը, ընդամենը մեկ նախադասություն է ասել, որը իրականությանը չի համապատասխանում եւ որ չեն հաստատվում են մյուս 12 ցուցմունքներով, որ իբրեւ ես բանավոր հայտարարել եմ արտակարգ դրություն փետրվարի 23-ին, այս նախադասությունն ուղղակի աբսուրդ է, բանավոր արտակարգ դրություն չի լինում, որեւէ հետեւանքներ դրանից հետո չի եղել։ Այս նյութերին ծանոթանալով՝ կարող եք պատկերացնել ինչի վրա եւ ինչի համար ես պետք է ազդեմ, որ ինչ փոխվի այդ ցուցմունքներում, չկա այդպիսի բան»։  

Ինչ վերաբերում է գրավին,Քոչարյանն ասաց, որ միանում է փաստաբաններին. «Փաստ է, որ իմ և իմ ընտանիքների հաշիվները սառեցված են, ես կյանքում պարտք չեմ արել, իմ տեսակը չէ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ