News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 15
USD
476.44
EUR
525.85
RUB
7.42
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Էլեկտրոնային առեւտրի խթանման եւ անկանխիկ գործարքների ավելացմանն ուղղակիորեն նպաստելու համար Պետական եկամուտների կոմիտեն նախաձեռնել է վիրտուալ ՀԴՄ-ների ներդրման գործընթաց։ Այդ նպատակով կոմիտեի նախաձեռնությամբ տնտեսվարողների հետ «Էլեկտրոնային առեւտուր եւ վիրտուալ ՀԴՄ» խորագրով հանդիպում-քննարկում է անցկացվել: 

Հանդիպման ընթացքում Միքայել Փաշայանը ներկայացրել է վիրտուալ հսկիչ-դրամարկղային մեքենայի գաղափարը եւ էլեկտրոնային առեւտրում դրա կիրառման նպատակը:  ՊԵԿ նախագահի տեղակալի խոսքով՝  վիրտուալ ՀԴՄ-ի ներդրման արդյունքում կավելանան անկանխիկ շրջանառության ծավալները, կհստակեցվի փաստաթղթաշրջանառությունը եւ կապահովվի գործարքների կատարման թափանցիկությունը։

ՊԵԿ վարչարարության, մեթոդաբանության, ընթացակարգերի եւ սպասարկման վարչության պետ՝ Հրաչյա Մուրադյանը ներկայացրել է վիրտուալ ՀԴՄ-ի աշխատանքի հետ կապված օրենսդրական հարցերը եւ իրավական ակտերի  փոփոխությունները, ինչպես նաեւ վիրտուալ ՀԴՄ կտրոնի վավերապայմանների սահմանումները:

Հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում, քննարկվել են մի շարք հարցեր կապված վիրտուալ ՀԴՄ-ի ներդրման գործընթացի հետ։

Տնտեսվարողներն էլեկտրոնային առեւտրի եւ վիրտուալ ՀԴՄ-ի վերաբերյալ հարցերը եւ առաջարկությունները գրավոր կարող են ներկայացնել՝ [email protected]  էլեկտրոնային հասցեին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պատգամավորները ցանկանում են արգելել ջրառը Սեւանա լճից բացասական հաշվեկշռի առկայության դեպքում
Հայաստանում ցանկանում են լրիվ արգելել ջրառը Սեւանից...
Մթերված 160 հազար տոննա խաղողի մեջ միայն 80 տոնայի դեպքում կա դժգոհություն. Նախարարը կոչ արեց լսել իրար
Հոկտեմբերի 10-ի դրությամբ, ըստ մթերողներից ստացված տվյալների, մոտ 160 հազար տոննա խաղող է մթերվել...
Ներդրումները, այո ցածր են, արդյունքները մեզ չեն բավարարում. Տիգրան Խաչատրյան
Մենք նաեւ չենք համարում, որ 7 տոկոս տնտեսական աճը այն աճն է, որ ՀՀ տնտեսությանը կարող է բնորոշ լինել...
ԱԻՊ–ը կոչ է անում տարածքային կառավարման նախարարությանը՝ չխախտել աշխատողների իրավունքները
Գործատուն իրենց կամքին հակառակ, լուծել է աշխատանքային պայմանագիրը՝ վստահությունը կորցնելու հիմքով...
Հիփոթեքային վարկի դեպքում եկամտային հարկի վերադարձի գործիքը պետք է շարունակել կիրառել. նախարար
Հիփոթեքային վարկի ժամանակ եկամտային հարկի վերադարձի դրույթը մտցնելիս առաջնային չի եղել սոցիալական բաղադրիչը, այլ այն, որ տնտեսությունը խթանվի...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ