News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ասաց շատ կարեւոր բան, որ Ազգային անվտանգության ծառայությունը դատապարտում է չեկայի գործած չարագործությունները։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանը։

«Վանեցյանն ասում էր շատ ճիշտ բաներ, բայց իր օգնականի միջոցով, դա իմ դուրը չեկավ, ես դա կասկածելի համարեցի։ Եթե ես հրապարակային գնահատականներ տայի, կթվար, թե ես այնքան էլ խորը չեմ հասկանում այդպիսի կարեւոր մտքերը սեփական շուրթերով չարտասանելու անհրաժեշտությունը։ Խոսքը վերաբերում է նրան, որ մեր չեկիստածին իշխանավորները առ այսօր նույնիսկ  չեկիստի օր են նշում՝ Ազգային անվտանգության ծառայության օրը։ Հանկարծ հայտնվում է ԱԱԾ պետ, որը հակադրվելով իր բոլշեւիկ ղեկավարին, հայտարարում է՝ ոչ ոք թող չկարծի, թե մենք բոլշեւիկներից ենք սերվում, ՍՍԾ-ն համարում է, որ իր արմատները գալիս են 1918 թվականի հետախուզության եւ հակահետախուզության մարմին ստեղծելու անկախ Հայաստանի որոշումից։ Նիկոլ Փաշինյանը բոլշեւիկ է ամենաբացասական իմաստով, նա պատմությունից ոչ մի դաս չի քաղել։ Սա մարտահրավեր էր։ Ես մտածում եմ, որ բոլշեւիկ Նիկոլը պիտի չհանդուրժի»,- ասաց Հայրիկյանը։

Հայրիկյանի խոսքով՝ Վանեցյանն իր հայտարարությամբ դրսեւորեց մի որակ, որը խորթ էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին.

«Հիմա Վանեցյանը այդ բոլշեւիկյան մոտեցմանը վերջապես այս 30 տարվա ընթացքում առաջին անգամ հակադրվեց իր օգնականի շուրթերով, բայց ասաց շատ կարեւոր բան, որ Ազգային անվտանգության ծառայությունը դատապարտում է չեկայի գործած չարագործությունները։ Այս մարդը դրսեւորեց մի որակ, որը խորթ էր Նիկոլ Փաշինյանին։ Երրորդ հանրապետություն կոչելու իմաստն այն է, որ չեկիստներին ենթարկված Հայաստանի, տասնյակ հազարավոր հայերի գնդակահարած իշխանությունը համարվի նույնպես օրինական երկիր։ Մենք առաջիններից մեկն էինք, որ աջակցեցինք այդ շարժմանը։ Եվ առաջին լուրջ հիասթափությունը ես ապրել եմ այն պահին, երբ նա հայտարարեց, որ մենք հեղափոխական կոմիտե ենք ստեղծելու, ես հասկացա, որ սրա խորքում նստած է բոլշեւիկը»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ