News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Մեղադրող կողմն իր հիմնավորումները կառուցում է ենթադրությունների վրա։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, գրավով ազատ արձակելու միջնորդության քննության ժամանակ ասաց «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Գոնե մեկ փաստարկ քննությունից թաքնվելու կամ մեկ փաստարկ գործին խոչընդոտելու վերաբերյալ չի բերվել։ Ստիպված եմ որոշ բաներ պարզաբանել։ Ես առաջին ծանուցումը ստացել եմ հունիսի 6-ին, եղել եմ Հունաստանում եւ հայտնել եմ իմ հետ գալու օրը, այդ ժամանակ արդեն պաշտպանության նախարարը հետախուզման մեջ էր, 10 տարի նախագահ եղած մարդը լավ է հասկանում՝ ինչպես է գործում այդ մեքենան, ես 100 տոկոս գիտեի, որ մեղադրանք է առաջադրվելու եւ մեծ հավանականությամբ փորձելու են կալանավորել։ Ես հստակ գիտեի՝ ուր եմ գնում եւ ինչ է ինձ սպասվում, դրա ալտերնատիվը հետեւյալն էր՝ չես գալիս, աղմուկ են բարձրանում թե վախեցավ, փախավ, ոնց որ քո կենսագրություն ամբողջությամբ մեկ քայլի պատճառով փորձեն վերաշարադրել, սա է եղել իմ հետ գալու հիմնական մոտիվացիան»,–նշեց նա։

Ռոբերտ Քոչարյանը խոսեց նաեւ բուժման հետ կապված հնարավոր Գերմանիա մեկնելու մասին. «Ես ունեցել եմ 2 դիվանագիտական անձնագիր, մեկը եղել է քննիչի մոտ, ես կարող էի հանգիստ գնալ, չկար որեւէ խափանման միջոց, սակայն ես դիմել եմ քննիչին, ասել եմ հետեւյալը՝ ես գիտեմ, որ գնամ, աղմուկ եք բարձրացնելու՝ փախավ եւ այլն, չեմ գնում, ա՛յ, քեզ եմ ասում՝ խորհրդակցի քո ղեկավարի հետ, եթե խնդիր չեք տեսնում, գնում եմ, եթե խնդիր տեսնում եք, այդ նույն հետազոտությունը եւ բուժումը փորձեմ իրականացնել այստեղ։ Քննիչն ասել է ինձ 2-3 օր է պետք, ես քննարկեմ եւ պատասխանը կտամ։ Քննիչի մոտից դուրս գալուց հետո պատվիրել եմ տոմս, չեմ գնել,  մերժում ստանալուց հետո պատվերը չեղարկել եմ»։

Խոսելով քննությունից փախչելու պնդումների մասին 2-րդ նախագահը հիշեց դեկտեմբերի 7-ը, երբ իրեն կալանավորելու որոշում է կայացվել։ Նա նշեց, որ որոշումից հետո ծառայողական մեքենայով գնացել է «Կենտրոն» ՔԿՀ-ի մոտ եւ 1 ժամ սպասել քննիչին։

«Հարգելի դատավոր ոչ փախչելու եմ, ոչ խանգարելու եմ, ես չեմ կասկածում եւ այստեղ եմ ապացուցելու համար, որ բոլոր այստեղ նստածները վերջում արդարացվելու են, այս մարդկանց ուսերի վրա է կառուցվել մեր պետականությունը, մեր բանակը, մեր հաղթանակները, այսօր եթե պատրաստ են այս ամենի վրա խաչ քաշել, մենք թույլ չենք տալու այդ ամենի վրա խաչ քաշել։ Խաչատուրովը Մոսկվայում էր, ինչո՞ւ է եկել, որովհետեւ մարտական գեներալ է, որեւէ մեկի մտքով կարո՞ղ է անցնել, որ Սեյրան Օհանյանը կարող է փախչել, փախնող լիներ, ոտքը չէր կորցնի»,–նշեց նա։

Քոչարյանի համոզմամբ՝ ստեղծված մթնոլորտի պատճառով է, որ տուժած ճանաչված 180-ից ավելի ոստիկաններն դատարանում չեն. «Ես մի բան եմ տեսնում, որ ոչ թե տուժողներն են ուղղորդում  փաստաբաններին, այլ ճիշտ հակառակը, քանի որ փաստաբանները  քաղաքականացված են, խոսում են նոր Հայաստանի մասին, բայց օրենսդրությունը, սահմանադրությունը հինն է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ