News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Աֆղանստանում տեղի է ունեցել պայթյունների շարք, որոնց հետեւանքով զոհվել են մի քանի տասնյակ մարդիկ: Առավել արյունահեղ է եղել Քաբուլից հյուսիս գտնվող Փարվան-Չարիքարե նահանգի վարչական կենտրոնում Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանիի նախընտրական հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած պայթյունը: Տեղական իշխանությունների տղեկություններով՝ զոհվել է առնվազն 24 մարդ, եւս 31-ը վիրավորվել է: Նախագահն ինքը չի տուժել, փոխանցում է DW-ն: 

Երկրի ՆԳՆ տեղեկություններով՝ պայթյունն իրագործել է մոտոցիկլետով մահապարտը: Եվս երկու պայթյուն են որոտացել Քաբուլում՝ մեկը ԱՄՆ դեսպանատան մոտ, մյուսը՝ ամերիկյան ռազմաբազայի մոտ: Զոհվել է առնվազն 6 մարդ: Իրականացված հարձակման պատասխանատվությունն առայժմ ոչ մեկը չի ստանձնել:

«Թալիբան» իսլամական արմատական շարժումը օգոստոսի սկզբին բնակչությանը կոչ էր արել նախագահական ընտրությունները բոյկոտել՝ միաժամանակ սպառնալով բռնությամբ: Թալիբների տարածած հայտարարության մեջ նշված էր, որ մարդիկ պետք է հեռու մնան նախընտրական միջոցառումներից, որ հարձակումների զոհ չդառնան:

Աֆղանստանի նախագահական ընտրությունները նախատեսված են սեպտեմբերի 28-ին: Հուլիսի վերջին նախընտրական քարոզարշավի առաջին օրը մռայվել էր խոշոր ահաբեկչությամբ: Այդ ժամանակ Քաբուլում փոխնախագահի թեկնածու Ամրուլլահ Սալեհի գրասենյակի մոտ ականապատված ավտոմեքենայի պայթյունի հետեւանքով զոհվել էր 20 մարդուց ավելի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ