News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Անշարժ գույքի շուկայական արժեմին մոտակրված կադաստրային գնահատման մասին օրինագիծը գույքահարկը «հաշվելու» մասին չէ, բայց բարձրարժեք գույքի հարկը մի քանի անգամ կարող է բարձրանալ:

Կադաստրի կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի խորհրդարանն անցած շաբաթ առաջին ընթերցմամբ քննարկեց եւ ընդունեց հանրության որոշ շրջանակներում «գույքահարկի օրենք», «շքեղության հարկի օրենք» անունը ստացած նախագիծը։

Իրականում այն անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման մասին է։ Փաստաթղթի պաշտոնական անվանումն է՝ «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենք եւ, ինչպես Ազգային ժողովի ամբիոնից իր ելույթում պարզաբանեց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը՝ «այս օրենքի ընդունումը դեռեւս չի նշանակում որեւէ հարկի բարձրացում. ուղղակի սրանով ամրագրում ենք, թե պետությունը կամ հանրությունը ինչպես են շուկայականին, ընդհանրացված կամ խոշորացված՝ մոտարկված կերպով գնահատելու անշարժ գույքը»։ Այսինքն, այս օրինագիծը ոչ թե անշարժ գույքի հարկ սահմանելու, այլ ներկայումս գործող հնացած, շուկայականից խիստ տարբերվող կադաստրային արժեքները իրական, շուկայականին մոտարկված արժեքին համապատասխանեցնելու մասին է։

Այնուամենայնիվ, ՀՀ կառավարության քաղաքականությունը ենթադրում է հարկային մուտքերի ավելացում բարձրարժեք գույքերի հարկման մասով, եւ այս օրինագծին զուգահեռ մշակված մեթոդաբանությունը ենթադրում է բարձր արժեք ունեցող գույքի կադաստրային արժեքի էական, շուկայական արժեքին համահունչ բարձրացում։ Դա հիմք կդառնա, որպեսզի կառավարությունը՝ կիրառելով անշարժ գույքի պրոգրեսիվ հարկման մեխանիզմներ եւ ապահովելով հարկային բեռի արդարացի ու համարժեք բաշխում, հանդես գա բարձրարժեք գույքի հարկը բարձրացնելու նախաձեռնությամբ։ Ինչ վերաբերում է ոչ բարձրարժեք գույքին, կառավարությունը հնարավոր բոլոր քայլերը ձեռնարկելու է, որպեսզի սոցիալապես խոցելի խմբերը հարկի որեւէ բարձրացում չզգան, իսկ միջին խավի դեպքում այն չնչին լինի։

2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ հարկային օրենսգրքից բխում է, որ ներկայումս գործող երկու առանձին՝ հողի եւ շինության հարկատեսակները պետք է միավորվեն մեկ՝ «անշարժ գույքի հարկի» մեջ ։ Նպատակներն են՝ միասնական հարկի ամրագրումով պարզեցնել անշարժ գույքի գնահատման եւ հարկման ընթացակարգերը եւ մշակված մեթոդաբանությամբ ունենալ կադաստրային գնահատման շուկայականին մոտարկված համակարգ, ինչն իրականացվել է այս նախագծով։

Արդյունքում կվերացվի այսօր գոյություն ունեցող կադաստրային արժեքների եւ իրական շուկայի միջեւ եղած հսկայական եւ անընդունելի տարբերությունը, պետական եւ համայնքային հողերը կօտարվեն կամ վարձակալության կտրվեն շուկայականին մոտարկված տրամաբանությամբ, կշրջանառվեն պարապուրդում գտնվող արտադրական եւ ոչ միայն արտադրական գույքերը, կդյուրացվի հարկային վարչարարությունը, կունենանք գնահատման մրցունակ եւ միասնական համակարգ։

Օրենքի ընդունումից հետո կամրագրվեն հողի եւ շինության 1 քմ մակերեսի բազային արժեքներ, Հանրապետությունում այս պահին կադասատրային տարածագնահատման  16 գոտիների փոխարեն կամրագրվի նման 20 գոտի, ինչն է'լ ավելի հասցեական կդարձնի այն, կսահմանվեն հարկման բազայի նոր չհարկվող շեմը եւ այն միջակայքերը, որոնց  նկատմամբ կիրառվելու են դրույքաչափերը եւ, վերջապես, հարկման նոր դրույքաչափերը։

Օրենքի՝ գործողության մտնելու ժամկետ է ամրագրված 2021 թվականի հունվարի 1-ը։ Իսկ մինչ այդ կառավարությունը պետք է խորհրդարան ներկայացնի չհարկվող շեմն ու դրույքաչափերը սահմանող նախագծեր։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տիգրան Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ
Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել…
Դոլարն ու եվրոն շարունակում են անկումը
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 29-ին, կազմել է…
Արաբկիրում շենք կառուցող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրում նվազեցրել է բնակարանների իրական գինը
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում…
Առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության. 2024-ի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ. ՊԵԿ
Նախկին 200 հազար դրամ և 31 կգ արտոնության փոխարեն սահմանվել է...
Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն
Շնորհավորում եմ նոր տնօրենին պաշտոնին նշանակվելու կապակցությամբ, մաղթում եմ միայն նոր հաջողություններ և արդյունավետ ու կառուցողական...
Հայտնի են ձվի արտադրության եւ իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
Վերահսկողական միջոցառումներն այսօր դեռ շարունակվում են, ափոփ արդյունքները կներկայացվեն լրացուցիչ հաղորդագրությամբ...
Ամենաշատ