News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ ճնշումներ են եղել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը։ Նշենք, որ այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը անհապաղ վերացնելու միջնորդությունը: Որոշումը այսօր հրապարակել է դատավոր Աննա Դանիբեկյանը:

«Ցավում եմ, բայց փաստորեն երեկվա գործադիրի եւ օրենսդիրի ճնշումները փաստորեն տեղ են հասցրել»,- ասաց Քոչարյանը։

Հարցին՝ արդյոք ինքը վստահում է դատարանի այդորոշմանը, Քոչարյանն ասաց. «Իհարկե, չեմ վստահում։ Ես իմ կարծիքն ու ենթադրությունն ունեմ։ Կարծում եմ, որ երեկ արվեց ամեն ինչ, աննախադեպ ճնշումներ, որի ականատեսը եղել ենք։ Եվ երեկ փաստացի երկրորդ սերիան եղավ այդ ամեն ինչի»։

Նա նշեց, որ համոզված է Քոչարյանի փաստաբանները բողոքարկման հնարավորություն ունեն եւ տասնօրյա ժամկետում կբողոքարկեն Վերաքննիչ դատարան. «Եթե չեմ սխալվում կա կոնկրետ այս միջնորդության մերժման հետ կապված տասնօրյա ժամկետում։ Համոզված եմ, որ տասնօրյա ժամկետում կբողոքարկվի Վերաքննիչ դատարանում»։

Հարցին՝ արդյոք ինքը ընտանիքի հետ միասին Ռոբերտ Քոչարյանի աջակիցներին կմիանա եւ կմասնակցի անժամկետ նստացույցին, Քոչարյանն ասաց.

«Առաջին անգամ ձեզնից եմ լսում, տեղյակ չեմ։ Եթե հիշում եք, մենք ՍԴ որոշումից հետո, երբ պահանջեցինք անհապաղ դատական նիստ գումարվեր, դա չանելուց հետո աջակիցները գալիս եւ մինչեւ ուշ երեկո մնում էին, ես էլ այցելում էի, երեւի կայցելեմ»։

Լեւոն Քոչարյանն ընդգծեց, որ դատավոր Աննա Դանիբեկյանի այսօրվա որոշման վրա ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելը մեծ ազդեցություն ունեցավ. «Ես համոզված եմ, որ ունեցավ։ Հսկայական ճնշում էր։ Երկրի ղեկավարը, գործադիրի եւ օրենսդիրի ղեկավարներն ասում են՝ ՍԴ որոշումն ապօրինի է ու, փաստորեն, հորս նկատմամբ կայացրած որոշման լույսի ներքո»։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի դատական գործով միջնորդության քննարկումը սկսվել էր սեպտեմբերի 12-ին: Քոչարյանի փաստաբանները միջնորդել էին ՍԴ սեպտեմբերի 4-ի որոշման հիման վրա Քոչարյանի քրեական հետապնդման անհապաղ կասեցման եւ Հայաստանի երկրորդ նախագահի նկատմամբ ընտրված խափանման միջոցն անհապաղ վերացնելու մասին: Փաստաբան Արամ Օրբելյանը, մասնավորապես, հիշեցրել էր, որ ՍԴ-ն Սահմանդրությանը հակասող էր ճանաչել այն դրույթը, որի համաձայն քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում չի կանոնակարգվում անձի անձեռնմխելիությունը: Նա նաեւ հիշեցրել էր Սահմանադրության 3-րդ հոդվածը, որի համաձայն իշխանությունները պարտավոր են անհապաղ վերացնել Սահմանադրությամբ նախատեսված քաղաքացու իրավունքների խախտումները: Փաստաբանի խոսքով՝ քանի դեռ չի վերացվել օրենսդրական բացը, երկրորդ նախագահը պետք է անհապաղ ազատ արձակվի:

Ընդ որում՝ դատախազությունը եւ տուժած կողմը առարկություն են հայտնել Քոչարյանին ազատելու դեմ: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 4-ին ՍԴ-ն մասնակի բավարարել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը։ Բարձր դատարանը արձանագրել էր, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը` Սահմանադրության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառութային անձեռնմխելիությունը՝ քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում չնախատեսելու մասով, Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին եւ 78-րդ հոդվածին հակասող է:

Նախօրեին ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը դժգոհություն էր հայտնել ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նրանից հետո արտահայտվել էր Նիկոլ Փաշինյանը՝ ՍԴ-ին մեղադրելով անկախ Հայաստանի պատմության մեջ բոլոր կեղծումներին մասնակցության մեջ։ «Պետք է մտածել՝ ինչպես վարվել ՍԴ-ի հետ»,- հայտարարել էր վարչապետը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ