News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն աջակցում է Սաուդյան Արաբիային զենքի արտահանման մորատորիումի երկարաձգմանը: Նա կառավարության դիրքորոշումը փոխելու ոչ մի պատճառ չի տեսնում, փոխանցում է Reuters-ը:

«Ներկայումս ես ոչ մի նախադրյալ չեմ տեսնում, որպեսզի կառավարությունն իր դիրքորոշումը փոխի»,- ասել է Մերկելը:

Նրա խոսքով՝ Եմենում իրադարձությունները ցույց են տվել, որ չափազանց անհրաժեշտ է աշխատանքը քաղաքական լուծման ուղղությամբ:

Գերմանիայի կառավարությունում աղբյուրը նախօրեին հայտարարել էր, որ Մերկելի կառավարությունը մտադիր է երկարաձգել Սաուդյան Արաբիա զենքի արտահանման մորատորիումը, որի ժամկետը լրանում է սեպտեմբերի վերջին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ