News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եթե Իսրայելը շարունակի Արեւմտյան ափի բոլոր բնակավայրերի բռնակցումը, դա «աղետ» կլինի 2 պետության սկզբունքի հիմքով իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծումը գտնելու փորձերի համար: Այս մասին հայտարարել է Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ  բանակցություններից հետո, փոխանցում է AP-ն:

Նա նշել է, որ «չափազանց մտահոգված» է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի խոստումով Արեւմտյան ափի բոլոր բնակավայրերը բռնակցելու մասին:

Նրա խոսքով՝ դա «ուղղակիորեն կազդի» Իսրայելի եւ Հորդանանի, ինչես նաեւ Իսրայելի եւ Եգիպտոսի հարաբերությունների վրա:

Մերկելը եւս քննադատել է Նեթանյահուի հայտարարությունը՝ նշելով, որ դա կխանգարի խաղաղ համաձայնագիր կնքելու ջանքերին: «Գերմանիայի կառավարությունն աջակցում է 2 պետության սկզբունքի հիմքով խաղաղ լուծմանը, որը համաձայնեցվել է միջազգային մակարդակով... Բռնակցումները մշտապես վնաս են հասցնում խաղաղ լուծումներին: Դրանք չեն օգնում, ուստի մենք համաձայն չենք»,- ասել է Մերկելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ