News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիան կոչ է անում միջազգային հանրությանը «վերցնել պատասխանատվությունը եւ դատապարտել մեղավորներին», ինչպես նաեւ «դիմակայել» նրանց, ովքեր կանգնած են հանգստյան օրերին երկրի նավթային օբյեկտների վրա հարձակումների հետեւում, տեղեկացնում է AP-ը։

Կառավարության հայտարարությունը հաջորդեց կառավարության ամենշաբաթյա նիստին, որը նախագահում էր Սալման թագավորը։ Նա ասաց, որ Սաուդյան Արաբիան ի վիճակի է պաշտպանել իրեն նման «վախկոտ հարձակումներից»։

Կառավարությունը հայտարարեց, որ հարձակումները Saudi Aramco նավթահանքի եւ խոշոր վերամշակող ընկերության վրա սպառնում են միջազգային անվտանգությանն ու էներգիայի գլոբալ մատակարարումներին։ Կառավարությունը կրկնել է իր մեղադրանքը, որ հարձակման ժամանակ օգտագործվել է իրանական զենք՝ մանրամասների մեջ չխորանալով։

Շաբաթ գիշեր Saudi Aramco-ի ձեռնարկությունները Սաուդյան Արաբիայի արեւելքում ենթարկվեցին գրոհի 10 անօդաչու սարքերի կողմից։ Պատասխանատվությունը ստանձնել են Եմենի «Անսար Ալլահ» շարժման ապստամբ հուսիները։

ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա գրոհներին հանցակցության մեջ մեղադրել է Իրանի իշխանություններին։ Նրա խոսքով՝ «չկա ոչ մի վկայություն այն բանի, որ գրոհներն իրականացվել են Եմենից»։ Իր հերթին, Իրանի ԱԳՆ-ն Պոմպեոյի մեղադրանքներն անհիմն է անվանել։ Կիրակի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս իրադարձությունների համատեքստում թույլատրել է անհրաժեշտության դեպքում գործի դնել նավթի ազգային ռազմավարական պաշարները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ