News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 16-ին ոստիկանության Մարտունու բաժին նյութեր են ստացվել, որ սեպտեմբերի 15-ին «աջ սրունքի ստորին երրորդի ջնջխված վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Գավառ քաղաքի 12-ամյա մի բնակիչ: Պատանին հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքը ստացել է Ներքին Գետաշեն գյուղի տարածքում գտնվող տոնավաճառում ընկնելու հետեւանքով:

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում տեղեկություն է ստացվել, որ պատանին վնասվածքը ստացել է ոչ թե ընկնելու հետեւանքով, այլ 18-ամյա համաքաղաքացու կողմից տոնավաճառում դանակով հարվածելու հետեւանքով:

Սեպտեմբերի 16-ին, ժամը 14.00-ին, 18-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել ոստիկանության Մարտունու բաժին եւ հայտնել, որ ինքը սեպտեմբերի 15-ին, ժամը 13.00-ի սահմաններում, տոնավաճառում անզգուշաբար դանակով հարվածել է պատանուն:

Ձեռնարկվում են միջոցառումներ դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ջիբութիի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավ է շրջվել. առնվազն 16 մարդ զոհվել է, 28-ը՝ անհետ կորել
Ջիբութիում Եթովպիայի դեսպան Բերհանու Ցեգայեն հայտնել է, որ նավը Եմենից եթովպացի ներգաղթյալներ էր տեղափոխում...
Հաքերը կոտրել է չեխական լրատվամիջոցի կայքը և երկրի նախագահի դեմ մահափորձի մասին երկու կեղծ պատմություն հրապարակել
Denik N-ը և չեխական հեռուստաընկերությունը ևս հայտնել են կեղծ լուրերը, ըստ որի Պելեգրինիի դեմ դավադրությունը ծրագրել է Պրահայում ուկրաինացի դիվանագետը…
Գողը նաեւ թմրամոլ էր. Մուղնիում բնակարաններից մեկից գողացել էր լվացքի մեքենա եւ սառնարան
Ապրլիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում բնակարանային գողության...
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Ամենաշատ