News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 19
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտավախություն է հայտնել, որ սաուդական նավթային օբյեկտների վրա հարձակումը կարող է վնաս հասցնել ֆրանսիական դիվանագիտությանը, որը կոչված է կանխելու ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ հակամարտությունը, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ֆրանսիացի դիվանագետներին:

Նշվում է, որ նախագահի բանագնացը բանակցություններ է վարել Սաուդյան Արաբիայում:

Դիվանագետների խոսքով՝ Ֆրանսիան փորձում է գտնել շաբաթ օրը սաուդական նավթային ենթակառուցվածքի վրա տեղի ունեցած հարձակման պատճառը, ԱՄՆ-ը հարձակման համար մեղադրում է Թեհրանին: Իրանը հերքում է մեղադրանքներն ու կրկին բացառում Վաշինգտոնի հետ բանակցելու հնարավորությունը:

«Մինչ այժմ Ֆրանսիան ապացույցներ չունի, որոնք թույլ կտան ասել, որ այդ անօդաչու թռչող սարքերը հայտնվել են այս կամ այլ վայրում, եւ ես չգիտեմ՝ արդյոք ինչ-որ մեկն ապացույց ունի: Տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու ռազմավարություն է անհրաժեշտ, եւ ցանկացած քայլ, որը դեմ կլինի լարվածության թուլացմանը, վատ կանդրադառնա տարածաշրջանի իրավիճակի վրա»,- ասել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Իվ Լե Դրիանը:

Աղբյուրների հաղորդմամբ՝ երկուշաբթի Ջիդդայում թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը հանդիպել է Մերձավոր Արեւելքի հարցերով փորձագետի հետ, որը ղեկավարում է Մակրոնի դիվանագիտությունը: Այցը ծրագրված էր մինչ հարձակումը: Եվ քանի որ Մակրոնի դիվանագիտական ջանքերը վտանգված են եւ Իրանի միջուկային գործարքի ապագան հստակ չէ, Ֆրանսիան ցանկանում է հարձակմանն անկախ գնահատական տալ՝ ներառյալ արձակման հստակ վայրն ու զենքի հստակ օգտագործումը: ԱՄՆ ներկայացուցիչները հայտարարել են, որ իրանական զենք է օգտագործվել, սակայն ապացույցներ չեն ներկայացրել:

Մակրոնը փորձում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր անձնական հարաբերություններն օգտագործել՝ երկու երկրների միջեւ բանակցությունները սկսելու համար:   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ