News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Իշխանություններն իրենք իրենց համար գերխնդիր են դրել Ռոբերտ Քոչարյանին կալանավորված պահելը, բայց հիմա փորձում են դա օգտագործել  իրենց թիմի կոնսոլիդացիայի համար։ Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀՇ համահիմնադիր, ԱԱԾ (ԱԱՊՎ)նախկին ղեկավար, քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը։

«Պատահական չէին վարչապետի եւ ԱԺ նախագահի երեկվա հայտարարությունները։ Մենք ունենք թարս բուսնած վարչապետ դրանից բխող բոլոր հետեւանքներով։ Իշխանությունը մի հարց է, բայց այս ամենը լրջագույն վտանգ է մեր պետականության համար։ Փաշինյանը ինքը, լինելով քաղաքականապես, մեղմ ասած, ոչ այնքան պատրաստված, անընդհատ տատանվում է. մեկ փորձում է իրավական դաշտով շարժվել, մեկ՝ հեղափոխական տրամաբանությամբ։ Ռոբեսպերը եւ Լենինը իրենք լեգիտիմության կարիք չունեին, որովհետեւ իրենց լեգիտիմությունը գալիս էր իրենց հեղափոխությունից։ Հիմա 21–րդ դար է, եթե ոչ գիտելիքով, ապա բնազդով Փաշինյանը հասկանում է, որ պետք է մնալ  իրավական դաշտում, բայց մյուս կողմից, քանի որ կառավարությունը ոչինչ չի կարող անել, ըստ էության, անընդհատ ցնցումների մեջ է պահում պետությունը։ Օրինակ, երեկ ասուլիս էր տալիս։ Վախեցած, սարսափած աչքերով, նման հիստերիկ ասուլիսներով, դա նույնպես ցույց է տալիս այն վիճակը, որ կա իշխանության ներսում»,– նշեց Շահնազարյանը։

Նրա խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու հաշվին թիմը կոնսոլիդացնելու, խորհրդարանում խմբակցությունը ամրացնելու փորձերն անիմաստ են. « Անիմաստ փորձեր են, սխալ ճանապարհով են գնում։ Թքած, թե ինչ կլինի այս կառավարության հետ, բայց մեծագույն խնդիրն այն է, որ պետական կառույցներն են թուլանում։ Նույնիսկ ծանր տարիներին, երբ քանդվում էր Սովետական միությունը մեր պետությունն այսքան թույլ չի եղել։ Կառավարման ճգնաժամ կա, պետությունը չի կառավարվում, որովհետեւ որոշում ընդունող չկա։ Ոչ մեկը չի կարողանում որոշում կայացնել։ Երեւի՝ վարչապետը զրկել է բոլորին այդ իրավունքից, բայց ինքն էլ չի կարողանում որոշում ընդունել։ Տեսեք, «Լիդիան»–ի հարցում մեկ տարուց ավել որոշում չընդունելը թուլամորթություն է։  Ստամբուլյան կոնվենցիան ուզում էին ընդունել, բայց տեսավ թեթեւ դիմադրություն, հետաձգեց, նույնը վեթինգի հարցով որոշում ընդունելու բացարձակ անկարողություն է։ Սա է, որ  լրաջգուն վտանգ է մեր պետականության համար, քանի որ այս իշխանությունն ինքն իր ծնունդով  որեւէ տարամաբանությամբ, կամ քաղաքագիտական որեւէ կանոնի չի ենթարկվում»։

Շահնազարյանը նշեց, որ այն ինչ տեղի է ունեցել անցած տարի Հայաստանում, ուներ շատ մեծ աշխարհաքաղաքական բաղադրիչ. «Հիմա այն դրսի ուժերը, որոնք իրականացրել են դա Հայաստանում, փորձում են ունենալ իրենց իշխանությունն ու իրենց ընդդիմությունը, ինչը չի ստացվելու։ Հայաստանում ժողովրդավարության նշույլ չկա, եւ այս մեկ ու կես տարում չի էլ եղել։ Ժողովրդավարություն խոսքը հայերեն ճիշտ չի թարգմանված,  ժողովրդավարությունը դա դեմոսի իշխանությունն է, մենք ունենք պողոսների իշխանություն է։ Իսկ այդ պողոսների թիվը գնալով քչանում է։ Ինքն էլ է դա շատ լավ հասկանում։ Փորձեց Հայաստանում մի երկու զանգվածային միջոցառում կազմակերպել, չստացվեց, գնաց Արցախ խայտառակվեց, հիմա էլ փորձում է Լոս – Անջելեսում մարդ հավաքի, կարծում է այնտեղ օխլոսը շատ է, բայց այնտեղել է քչանում։ Քանի որ իշխանությունը ոչնչի ընդունակ չէ, անընդհատ ցնցումների պետք է տանի, անընդհատ պետք է հեղափոխությունը շարունակի։ Ընդհանրապես, որեւէ հեղափոխություն որեւէ լավ բանի չիբերել, եւ բոլոր անխտիր բոլոր հեղափոխություններում, սկսած ֆրանսիական հեղափոխությունից, միշտ դրսի մատը խառն է եղել։ Բայց հիմա մենք ունենք մի իշխանություն, որը լուրջ չի ընդունվում ոչ ներսում, ոչ էլ դրսում, եւ, եթե իրենք գոնե մի քիչ այս պետության մասին մտածում են, պետք է թողնեն գնան»։

Շահնազարյանը նաեւ նշեց, որ դեմ է ցանկացած հեղափոխության, եւ այդ առումով համաձայն չէ երկրորդ նախագահի կարծիքի հետ. « Մի քիչ համաձայն չեմ Ռոբերտ Քոչարյանի հետ, որ արտահերթ ընտրություններ են լինելու, նոր կառավարություն կձեւավորվի հենց այս խորհրդարանի պայմաններում, եւ միակ բանը, որն ինձ համար բացարձակապես անթույլատրելի է, դա նոր հեղափոխության կոչերն են, հերիք է։ Երբեք հեղափոխությունների կողմնակից չեմ եղել։ Հեղափոխությունները լինում են այն ժամանակ, երբ էվոլյուցիոն զարգացման հնարավորությունները քիչ են լինում։ Նախորդ իշխանությունը ունի շատ սխալներ, արտաքին քաղաքականությունը լավն էր, ի տարբերություն այս իշխանության, բայց ներքաղաքական խնդիրները շատ էին։ Բայց հիմնական խնդիրը հիմա այն է, որ մենք կանգնենք էվոլյուցիոն զարգացման ուղղու վրա, եւ, այս ահավոր սպառնալիքներից, որոնք ամենամեծն են հիմա մեր անկախության ողջ շրջանում, դուրս գանք ավելի ամրապնդված։ Խոսքս հայկական երկու պետությունների մասին է։ Մենք մի ժամանակաշրջանում ենք ապրում, որ այս կառավարությունում աշխատելը մարդու համար լինելու է իր կենսագրության ամենասեւ էջը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ