News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Հանուն ինչ–ինչ իր ոչ տրամաբանական, անձնական նպատակների Փաշինյանը վաղուց սկսել է պետական կառույցների, մասնավորապես, դատարանների եւ Սահմանադրական դատարանի  կազմաքանդումը։ Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀՇ համահիմնադիր, ԱԱԾ (ԱԱՊՎ)նախկին ղեկավար, քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը։

«Այս իշխանությունը վաղուց իրեն օրենքից եւ սահմանադրությունից դուրս է դրել։ Սա ամբողջովին տեղավորվում է այն տրամաբանության մեջ, որը Փաշինյանը երկու անգամ հայտարարել է. «Հայաստանում չկա դատավոր, որ կարողանա ասել ինձ ոչ»։ Սա հակասահմանադրական գործընթաց է, անգրագիտության ցայտուն դրսեւորում, այդ մարդիկ չեն ուզում հասկանալ։ Ցավով եմ ասում, բայց անգրագետ են, եւ թերեւս չգիտեն, որ կա իշխանության ճյուղերի բաժանում, դատարանների անկախություն։ Ոչ վարչապետը, ոչ ԱԺ նախագահը իրավունք չունեն Սահմանադրությունը մեկնաբանել, ոչ էլ Սահմանադրական դատարանի որոշումները։ Սահմանադրական դատարանի որոշումները վերջնական են, նրանք պետք է դա հասկանան։ ՍԴ–ի որոշումը վերջնական է, Սահմանադրական դատարանն անկախ մարմին է, եւ խորհրդարանի եւ Փաշինյանի այս գործողությունները խիստ հակասահմանադրական են, եւ նրանք չեն պատրաստվում վերադառնալ օրենքի դաշտ։ Դա ուղղակիորեն ճնշում էր դատավորի վրա»,–ասաց Շահնազարյանը։

Նրա խոսքով՝ այսօրվա խորհրդարանը որպես քաղաքական մարմին չի կայացել. «Մի բան էլ է ակնհայտ, որ խորհրդարանը, որպես քաղաքական մարմին գոյություն չունի։ Սա ցանկացած պետության համար ահավոր վիճակ է, քանի որ խորհրդարանը նրա համար է, որ բոլոր քաղաքական հակասությունները բերվեն խորհրդարան։ Խորհրդարանի խոսնակն իր այդ հակասահմանադրական ելույթում անընդհատ ասում էր «հասարակությունը, մեր հասարակությունը», մոռացեք, դուք ձեր տեսակետը ներկայացրեք»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է. Արմեն Խաչատրյան
Այսինքն վերականգնվում են Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցած սահմանները...
Ապրելու իրավունքը վերագտնելու համար պայքարել և ապստամբել է պետք․ Անանյան
Այս պնդումը հիմնված է այն գաղափարի վրա, որ յուրաքանչյուր սերունդ պարտավոր է պահպանել և փոխանցել քաղաքական...
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Նիկոլ Փաշինյանն անցել է բացարձակ պետական ահաբեկչության․․․
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Քրեական վարույթով պարզվել էր, որ Ընկերության տնօրենը, 2023 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի...
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Քրեական վարույթով պարզվել էր, որ Ընկերության տնօրենը, 2023 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի...
«Փաստ». Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում
Այսպես, իրավապաշտպան կազմակերպությունը ուշադրություն է դարձնում լրագրողական հետաքննությունների...
Ամենաշատ