News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ամերիկան վերջապես սկսում է գիտակցել կլիմայի գլոբալ փոփոխության վտանգը, գրում է HighTech+-ը՝ հղում անելով Guardian-ին:

CBS News-ի անցկացրած հարցման համաձայն՝ ԱՄՆ բնակիչների երկու երրորդը կլիմայի փոփոխությունը համարում է կամ ճգնաժամ կամ լուրջ խնդիր, իսկ մեծամասնությունը վստահ է, որ դրա լուծման համար անհրաժեշտ է շուտափույթ լուծումներ գտնել:

«Հեգնանքն այն է, որ «Սեւ Աֆրիկայի» երկրները պատասխանատու են գլոբալ տաքացման համար առնվազն 1%-ով»,- ասել է Miscorosft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը Quartz-ին տված հարցազրույցում:

Նա ասել է, որ կլիմայի փոփոխությունը վնաս կհասցնի գյուղատնտեսությանն ու բնակչությանը հատկապես էկվատորիալ Աֆրիկայում: Գլոբալ տաքացման հետեւանքներն են սննդամթերքի պակասն ու սովը, ինչը կտրուկ կմեծացնի քաղաքացիական հուզումների հավանականությունը: 

Նման շղթայական արձագանքի օրինակ կարող ենք տեսնել Սիրիայում: Սիրիայում հակամարտություն սկսվեց 2011թ., երբ երկու խոշորագույն քաղաքներում փողոցային անկարգությունները լայնամասշտաբ պատերազմի վերածվեցին: Սակայն հաճախ հաշվի չի առնվում այն, որ դրանից առաջ երկիրը տառապում էր պատմության մեջ ամենալուրջ ցամաքումից: Դրա հետեւանքով տուժեց գյուղատնտեսությունը, ավելի քան 1,5 մլն մարդ ստիպված եղավ տեղահան լինել: Որոշ գիտնականներ կարծում են, որ հենց դա էր հակամարտության պատճառը:

Գեյթսի կարծիքով՝ աֆրիկյան շատ երկրներ կարող են կրկնել Սիրիայի ճակատագիրը:

«Ասում են՝ քանի որ Սիրիայի գյուղատնտեսությունը ցածր արտադրողականություն ուներ, դա կանխորոշեց երկրի անկայունությունը: Սակայն եթե վերցնենք աֆրիկյան երկրների օրինակը, որտեղ հուզումների դեպքում ագրոմշակութային խնդիրներ կծագեն, արդյունքը բավականին սարսափելի կլինի»,- ասել է նա:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ