News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 21
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

WhatsApp մեսենջերն օգտատերերի լուսանկարներն ու տեսանյութերը պահպանել է այլ օգտատերերի սարքերի մեջ, նույնիսկ եթե դրանք ջնջվել են նամակագրությունից, հաղորդում է Lenta-ն՝ հղում անելով TheHackerNews-ին:

Խոցելիությունը հայտնաբերվել է հաղորդագրությունները ջնջելու հետ կապված ֆունկցիայում: Դրա շնորհիվ օգտատերը կարող է մեկ ժամվա ընթացքում ջնջել պատահաբար ուղարկված հաղորդագրությունը, տեսանյութը կամ լուսանկարը: Սակայն մեսենջերը ավտոմատ կերպով պահպանում է ֆայլերը գաջետների մեջ:

Այդպիսով, ուղարկված բոլոր ֆայլերը, նույնիսկ եթե դրանք ջնջվել են նամակագրությունից, հասանելի են հաղորդագրությունը ստացողին:

Խոցելիությունն առաջին հերթին վերաբերում է iPhone-ի օգտատերերին, քանի որ Android համակարգերը ավտոմատ կերպով հիշողությունից ջնջում են նամակագրությունից ջնջված ֆայլերը:

WhatsApp-ի աշխատակիցները հրաժարվել են ուղղել այդ խոցելիությունը, նրանք հայտարարել են, որ «ջնջել բոլորի համար» ֆունկցիան առաջին հերթին ջնջում է հաղորդագրությունը, ոչ թե մուլտիմեդիոն ֆայլերը:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գիտնականները մտածել են, թե ինչպես անտեսանելի դարձնեն մարդկանց
Կանադացի գիտնականները հորինել են կամուֆլյաժ, որն անտեսանելիության վահան է ստեղծում...
Դուբայում ներկայացրել ենք հայկական պոտենցիալը արհեստական բանականության ոլորտում. Հակոբ Արշակյանը մրցանակի է արժանացել
Միջոցառման շրջանակներում ի թիվս այլ մասնակիցների ես նույնպես արժանացա արհեստական բանականության ոլորտում ներդրման համար մրցանակին...
«Ծածուկ» քննարկումներ չեն եղել». ՀԾԿՀ-ն անդրադարձել է ինտերնետի ոլորտում կարգավորումների վերաբերյալ մտահոգություններին
Խնդրի կանոնակարգման հիմքում ընկած է միջազգային առաջավոր փորձը...
Galaxy S10-ը կարելի է ցանկացած մատնահետքով արգելափակումից հանել
Սմարթֆոնի սքաները մատնահետքի ճանաչման 3D ուլտրաձայնային տեխնոլոգիայի միջոցով նույնականացնում է օգտատիրոջը․․․
Համաշխարհային առաջնորդները Facebook-ի թվային արժույթի դեմ են հանդես եկել
Նրանք հայտարարել են, որ ուզում են վետո դնել արժույթի վրա, որպեսզի «պաշտպանեն» ժողովրդավարական պետությունների ինքնավարությունը․․․
Apple-ը հոկտեմբերին նոր ականջակալներ կթողարկի
AirPods Pro-ն կարող է 260 դոլար արժենալ, ինչը դրան շուկայի ամենաթանկարժեք ականջակալն է դարձնում․․․