News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Պերմի մարզի օրենսդիր ժողովի պատգամավոր Ալեքսանդր Շալաեւը մահացել է անմիջապես այն բանից հետո, երբ լքել է մարզային խորհրդարանի հանձնաժողովի նիստը, հայտնում է Ura.ru-ն։

«Այսօր Շալաեւը ներկա էր սոցիալական քաղաքականության հանձնաժողովի նիստին, պատգամավորները բավական երկար էին նստել, շատ հարցեր կար։ Նիստից հետո նա գնաց ճաշելու,- պատմել է խորհրդարանում լրատվամիջոցի աղբյուրը,- Նա վատ է զգացել, կարծես թե ինֆարկտ է»։

Նախնական տվյալներով, Շալաեւը մահացել է «Խուտորոկ» սրճարանում, որը գտնվում է մարզային խորհրդարանի դիմաց։ Պատգամավորի մահը հաստատել է նաեւ նրա օգնական Սվետլանա Ստարոդումովան, սակայն մինչեւ դատաբժշկական փորձաքննության ավարտը նա հրաժարվել է մեկնաբանություն անել։

Շալաեւը 53 տարեկան էր։ Նա ծնվել է Պերմի մարզի Բերեզնիկիում։ Նա պատգամավոր էր ընտրվել 2016թ․ սեպտեմբերի 18-ին։ Մինչ այդ Շալաեւը «Սիլվինիտ» քիմիական ընկերության առաջնային արհմիութենական կազմակերպության նախագահն էր։ Պատգամավորը կին եւ երկու զավակ ունի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ