News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է ազգային անվտանգության հարցերով իր խորհրդականի թեկնածությունները, հայտնում է AP-ը։

Նրանց թվում են՝ Ռոբերտ Օ՛Բրայենը, Ռիկ Ուոդելը, Լիզա Է․ Գորդոն-Հագերթին, Ֆրեդ Ֆլիթցը եւ Քեյթ Քելլոգը։

Օ՛Բրայենը այժմ պատանդների հարցով նախագահական հատուկ դեսպանորդ է։ Ուոդելը եղել է ազգային անվտանգության հարցերով Թրամփի խորհրդականի տեղակալ։ Ֆլիթցը նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի դաշնակիցն է։ Գորդոն Հագերթին միջուկային անվտանգությանը վերաբերող էներգետիկայի փոխնախարարն է։ Իսկ Քելլոգը փոխնախագահ Մայք Փենսի ազգային անվտանգության հարցերով խորհրդականն է։

Թրամփի խոսքերով, ինքը հուսով է, որ թեկնածուներից մեկի վերաբերյալ այս շաբաթ որոշում կկայացնի։

Նշենք, որ Թրամփն անցյալ շաբաթ ազատել էր Ջոն Բոլթոնին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ