News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 15
USD
476.44
EUR
525.85
RUB
7.42
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցությունը կրկնակի խորհրդարանական ընտրություններում զիջում է կենտրոնամետ «Կախոլ-Լավան» դաշինքին՝ Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի նախկին ղեկավար Բենի Հանցի գլխավորությամբ։ Այս մասին է վկայում իսրայելական հեռուստատեսության 12-րդ ալիքի էքզիթ-փոլը։

Միաժամանակ, 13-րդ ալիքի էքզիթ-փոլը կանխատեսում է , որ «Կախոլ Լավանը» Քնեսեթում 33 տեղ կստանա, «Լիկուդը»՝ 31 տեղ։ 11-րդ ալիքի հաշվարկներով՝ կուսակցությունները 120-ից կստանան 32-ական պատգամավորական պորտֆել, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Կրկնակի խորհրդարանական ընտրությունները Իսրայելում անցկացվում են այն պատճառով, որ վարչապետ Նեթանյահուն ապրիլի 9-ի նախորդ ընտրություններից հետո չկարողացավ օրենքով իրեն հատկացված 42-օրյա ժամկետում պայմանավորվել կոալիցիայի ստեղծման շուրջ, որը կվերահսկեր 120-ից 61 նվազագույն անհրաժեշտ տեղերը 21-րդ գումարման Քնեսեթում։ Արդյունքում կառավարության ղեկավարը նախաձեռնեց եւ խորհրդարանում անցկացրեց բարձրագույն օրենսդիր մարմնի ինքնալուծարման մասին օրենքը։ Դա տեղի ունեցավ պատգամավորների երդումից ուղիղ մեկ ամիս հետո։ Հենց այդ ժամանակ էլ սեպտեմբերի 17-ին նշանակվեցին կրկնակի ընտրություններ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ