News
Լրահոս
News
Շաբաթ
Մարտ 30
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 17-ին նախարար Մնացականյանի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ռիգայի ամրոց, որտեղ նրանց ընդունեց Լատվիայի նախագահ Էգիլս Լեւիթսը։

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Մնացականյանը շնորհավորեց Էգիլս Լեւիթսին վերջերս նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ եւ նրան փոխանցեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորանքներն ու բարեմաղթանքները։ 

Անդրադառնալով Հայաստանի եւ Լատվիայի միջեւ հարաբերությունների ներկայիս մակարդակին՝ Զոհրաբ Մնացականյանը եւ Էգիլս Լեւիթսը գոհունակությամբ նշեցին, որ հայ-լատվիական հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի վրա, դրանք հարաբերություններ են ազատության եւ անկախության նկատմամբ առանձնահատուկ ուժեղ զգացում ունեցող ժողովուրդների միջեւ:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հույս հայտնեց, որ իր այցը մեծ նպաստ կբերի երկու երկրների միջեւ հաստատված քաղաքական երկխոսության առավել ակտիվացմանը եւ խորացմանը:

Լատվիայի նախագահը եւ Հայաստանի ԱԳ նախարարը ընդգծեցին նաեւ հայ համայնքի կարեւոր դերակատարությունը երկու երկրներին եւ ժողովուրդներին առավել մերձեցման գործում: Նախարար Մնացականյանը նշեց, որ լինելով Լատվայի հպարտ քաղաքացիներ եւ իրենց ներդրումը ունենալով երկրի զարգացման գործում՝ մեր հայրենակիցները միաժամանակ հանդիսանում են իրենց ազգային ինքնության կրողները եւ պահապանները:

ԱԳՆ ղեկավարը նախագահ Լեեւիթսի ուշադրությունը հրավիրեց Հայաստանում ընթացող բարեփոխումների վրա, որոնք ուղղված են ժողովրդավարական հաստատությունների, իրավունքի գերակայության ամրապնդմանը, անկախ դատաիրավական համակարգի հաստատմանը եւ վերջինիս նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը: Դատաիրավական բարեփոխումների համատեքստում նախարար Մնացականյանը կարեւորեց միջազգային եւ տարածաշրջանային գործընկերների աջակցության համակարգումը, առկա փորձագիտության արդյունավետ օգտագործումը:

Եվրոպական միության եւ ԵՄ երկրների հետ գործընկերության համատեքստում՝ երկուստեք արժեւորվեց Արեւելյան գործընկերությունը՝ որպես ընդհանուր արժեքների եւ նախանշված նպատակների հիման վրա ձեւավոված արդյունավետ, մեծ ներուժ պարունակող հարթակ:

Լատվիայի նախագահը եւ Հայաստանի ԱԳ նախարարը մտքեր փոխանակեցին միջազգային եւ տարածաշրջանային զարգացումների եւ դրանց նկատմամբ ունեցած դիրքորոշումների շուրջ։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ նախարար Մնացականյանը ներկայացրեց Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը եւ մոտեցումները: Նախագահ Լեւիթսը եւ նախարար Մնացականյանը շեշտեցին, որ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք լինել չի կարող։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ