News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Արմավիրի մարզի երեք բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2019թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 22.40-ին, «Վաղարշապատ» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ «աջ ազդրի շրջանի հրազենային վերք, խորանիստ զարկերակների վնասվածքներ, արտաքին արյունահոսություն, հեմորալգիկ շոկ 3-րդ 4-րդ աստիճանի»  ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Աղավնատուն գյուղի բնակիչը՝ ծնված  1989թ.:

Նույն օրը՝ ժամը 23.10-ին, հաղորդում է ստացվել նաեւ  «Էրեբունի» Բ/Կ-ից այն մասին, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել նույն գյուղի եւս երկու բնակիչ՝ ծնված 1986 եւ 1982թթ.՝ համապատասխանաբար՝ «պոլիտրավմա, կրծքավանդակի աջ կեսի հրազենային վնասում» եւ «աջ եւ ձախ ստորին վերջույթների հրազենային վնասում» ախտորոշմամբ:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Բժիշկների կողմից տրված տեղեկանքների համաձայն՝ նշված անձինք ի վիճակի չեն բացատրություն տալու: Նշանակվել է դատաձգաբանական եւ դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձին (անձանց) հայտնաբերելու ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ