News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 18
USD
476.43
EUR
529.69
RUB
7.45
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը


Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրաժարականի հարց Անվտանգության խորհրդի նիստում չի քննարկվել: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

«Չէր կարող Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել այդ հարցը: Անվտանգության խորհուրդն ունի հստակ սահմանված, թե ինչի մասին պիտի խոսի եւ կար հստակ սահմանված օրակարգ բացառապես այդ օրակարգի շրջանակներում են եղել քննարկումները»,- ասաց Միրզոյանը։

Նա հրաժարվեց պատասխանել հարցին, թե արդյոք սպասվում է Օսիպյանի հրաժարականը, նաեւ հարցին, թե ինչպես է գնահատում ԱԱԾ արդեն նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի հայտարարությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել