News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 12
USD
477.22
EUR
526.33
RUB
7.47
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Թող կառավարությունը «Սանիթեքի» ղեկավարությանը կանչի ու ասի՝ խի՞ էս մարդկանց աշխատավարձը չեք տալիս, պատասխան տվեք դրա համար: Այս մասին հայտարարեց Երեւանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա իրականացնող «Սանիթեք» ընկերության աշխատակիցներից մեկը:

Նշենք, որ «Սանիթեքի» աշխատակիցները պահանջում են իրենց օգոստոս ամսվա աշխատավարձերը: Նրանց «Սանիթեքից» ասել են, որ քաղաքապետարանը փողը չի փոխանցել, ու հիմա նրանք ցանկանում են քաղաքապետարանն իրենց տա այն փաստաթուղթը, որտեղ նշված կլինի, թե որքան գումար է փոխանցել քաղաքապետարնը «Սանիթեքին» օգոստոսի համար:

«Թող զաստավիտ անեն, էսքան մարդու փողը տան: Թող մարդու իրավունքների պաշտպանին էլ բերեն, էդ պաշտպանը մենք նախկին նախագահների ու գեներալների համար ա՞: «Սանիթեքին» տուգանել եք, լավ եք արել, բայց մեր հաշվի՞ն»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Մեկ այլ մասնակից էլ հավելեց, որ եթե իսկապես այդ գումարը քաղաքապետարանը փոխանցել է, թող կամ հետգանձում անեն, կամ պահանջեն,  որ աշխատակիցների աշխատավարձը տան. «Կամ էլ թող էդ փողը անհատական փոխանցեն մեր հաշվեհամարին: «Սանիթեք»-ում ընդհանրապես մարդ չկա, որ գնանք ուզենք մեր փողը»:

Քիչ անց ակցիայի մասնակիցներին մոտեցավ քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը եւ ներկայացրեց այդքան սպասված փաստաթուղթը, որտեղ գրված էր. «Քաղաքապետարանն օգոստոսին «Սանիթեք» ընկերությանն է փոխանցել 165 մլն 340 հազար դրամ, որից 23 հազարը հուլիսին կատարած աշխատանքների համար եւ 141 մլն դրամը՝ օգոստոսին կատարած աշխատանքների համար»:

Հակոբ Կարապետյանն ասաց. «Քաղաքապետարանն բոլոր հնարավոր միջոցներով անելու է այնպես, որ դուք կարողանաք ստանալ ձեր աշխատավարձները: Ժամկետներ չեմ կարող ասել, բայց այն, ինչ քաղաքապետարանից հասնում է, քաղաքապետարանն անում է, այն դեպքում, որ դա քաղաքապետարանի ուղղակի պարտականությունը չէ: Ձեր գործատուն «Սանիթեք» ընկերությունն է, որը պարտավոր է ձեր գումարը վճարել: Քաղաքապետարանն իրավական մեխանիզմներ է փնտրում, որ եթե կա նման հնարավորություն, առանց «Սանիթեքի» ձեր աշխատավարձը հասնի ձեզ: Մեզ մի քանի օր ժամանակ տվեք:

Թե ինչու չի վճարել «Սանիթեքը» ես չեմ կարող այդ հարցին պատասխանել;

Հիմա եթե քաղաքապպետարանն իմ աշխատավարձը չտա, ես գնամ Գորիսի քաղաքապետարանից իմ աշխատավարձը պահանջե՞մ, դա նորմալ կլինի՞»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ֆոտոռեպորտաժներ