News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԺ-ն միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ գործարկում է «Ժամանակակից խորհրդարան՝ ժամանակակից Հայաստանի համար» ծրագիրը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Ազգային ժողովում «Ժամանակակից խորհրդարան՝ ժամանակակից Հայաստանի համար» ծրագրի բացման ժամանակ հայտարարեց ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը:

Նրա խոսքով՝ հիմնական ուշադրությունը հատկացվել է թափանցիկությանը, օրենսդրական գործունեությանը տարբեր խմբերի մասնակցության ընդլայնմանն ու Ազգային ժողովի կողմից օրենսդրական հսկողության հնարավորությունների զարգացմանը:

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը սահմանադրական փոփոխությունների շնորհիվ հսկողության նոր գործառույթներ ունի եւ պետք է կարողանա իրականացնել դրանք: Թավշյա հեղափոխությունից հետո, քանի որ հասարակության եւ պետության կյանքում խորհրդարանի դերը մեծացել է, հասարակության առջեւ խորհրդարանի թափանցիկությունն ու հաշվետու լինելու կարողությունը եւս պետք է էապես մեծացվեն: Այդ ամենը հանգեցրել է համոզմանը, որ ՀՀ ԱԺ-ն պետք է կտրուկ մեծացնի իր հնարավորությունները՝ սկսած կադրային հնարավորություններից, վերջացրած հնարավորություններով, որոնք պայմանավորված են պատգամավորների նոր գործառույթներով եւ դրանց տեխնիկական հագեցմամբ: Եվ մենք բավականին խոշոր նախագիծ ենք գործարկել այդ պոտենցիալը մեծացնելու ուղղությամբ»,- ընդգծեց Միրզոյանը՝ շնորհակալություն հայտնելով միջազգային գործընկերներին, որոնք պատրաստակամություն են հայտնել աջակցել տվյալ ծրագրին:

Իր հերթին, Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը նշեց, որ ԱԺ-ի ու նրա խոսնակի պահանջները հաշվի են առնվել ամենամանրակրկիտ կերպով: Նա հավելեց, որ տվյալ ծրագիրը հարթակ է ստեղծում ինչպես պատգամավորների, այնպես էլ քաղաքացիների համար, որոնք կարող են առավել արդյունավետ համագործակցել:

«Մենք Ձեզ հետ կիսվել ենք մեր լավագույն փորձով»,- ընդգծեց դեսպանը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ