News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նախագահ Արմեն Սարգսյանը հրաման է ստորագրել  Ռուբինա Աթոյանին Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակելու մասին։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին, 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի սեպտեմբերի 12-ի ԲԴԽ-63-Ո-139 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբինա Աթոյանին նշանակել Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,– ասվում է հրամանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ