News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Պարոն Օսիպյանը ներկայացրեց 1 տարվա կատարված աշխատանքը, այն բոլոր համապետական խոշոր միջոցառումները, որոնք ոստիկանությունը կատարել է ընտիր։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը՝ ոստիկանների հետ հավաքից հետո։

Հարցին՝ հանդիպմա՞նը Ոստիկանությանից դժգոհությունների մասին խոսվել է, որին նա պատասխանեց. «Դժգոհություն միշտ լինում է, եթե կա աշխատանք, լինում են նաեւ սխալներ, լինում են նաեւ դժգոհություններ»։

Աշոտ Ահարոնյանը նշեց, որ հանդիպմանը եղել է հրաժեշտի խոսք, շնորհակալության խոսք։

Ահարոնյանի տպավորությամբ Վալերի Օսիպյանի տրամադրությունը շատ լավ էր։ 

«Ցանկացած պահի, եթե  իր կարիքը լինի, իր գիտելիքով, փորձով պատրաստ է ոստիկանությանը նեցուկ լինել»,- Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետի փոխանցմամբ ասել է Օսիպյանը։

Նրա փոխանցմամբ՝ Օսիպյանը ոստիկանության վետերանների շարքում է։

Տպել
Ամենաշատ