News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցում Հայաստանի ներկայիս իշխանությունների դիրքորոշումն աչքի է ընկնում անորոշությամբ: Սեպտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց իրավապաշտպան, Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը:

Նրա խոսքով՝ նախկինում չկար այս աստիճանի անորոշություն: «Սրա պատճառն այն չէ, որ աշխարհը հարցի հանդեպ հետաքրքրությունը կորցրել է: Հակառակը: Անորոշությունը գալիս է նրանից, որ Հայաստանի իշխանությունները, կարծես թե, չեն կողմնորոշվել գործընթացի իրենց տեսլականի հարցում»,- կարծում է Ալավերդյանը:

Նա որպես օրինակ հիշատակեց Հայաստանի ԱԳՆ կայքում հրապարակված նյութը: Ի թիվս այլոց՝ նա նշեց, որ համաձայն չէ այն ձեւակերպումներին, թե Ադրբեջանի ագրեսիան պատասխան էր Ստեփանակերտի որոշմանը: Իրականում ամեն ինչ հակառակն է՝ որոշումն ընդունվել էր ի պատասխան Ադրբեջանական ԽՍՀ խտրական քաղաքականությանը, շեշտեց Ալավերդյանը՝ հավելելով, թե սա մանրուք է թվում, սակայն կարեւոր նշանակություն ունի պատճառահետեւանքային կապի առումով:

Ինչպես նշեց իրավապաշտպանը, անորոշություն է այն, որ եթե ասում ես, թե Արցախը պետք է վերադառնա բանակցային գործընթաց, ապա այդ դեպքում ինչի՞ համար է «միացումը»: «Պատահական չէ, որ այլ երկրների քաղաքագետները խոսում են այն մասին, որ դիրքորոշումն ակնհայտորեն հակասական է: Տեղի բնակիչները չեն խորանում նման հարցերում, նրանց երկու թեզն էլ դուր է գալիս: Բայց առկա է ակնհայտ հակասություն: Դրանք ծնում են այնպիսի հայտարարություններ, ինչպես վերջերս Մեթյու Բրայզայի հայտարարությունն էր»,- նշեց Ալավերդյանը:

Նախկին օմբուդսմենն այս կապակցությամբ նշեց, որ անհրաժեշտ է համարում պատասխանել մամուլի ասուլիսում վարչապետի հնչեցրած հարցին՝ ինչո՞վ է Բրայզան հիմա զբաղվում: «Վարչապետն, ըստ երեւույթին, խորհրդական չունի, որը կուսումնասիրեր եւ նրան կհայտներ, որ Մեթյու Բրայզան (ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նախկին համանախագահ – խմբ.) այժմ Atlantic Council հայտնի վերլուծական կենտրոնի անդամ է: Վերջերս ներկայացուցիչները ժամանել էին եւ հանդիպել Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ: Ի տարբերություն այնպիսի երկրների, ինչպիսին Հայաստանն է, մյուս երկրներում, ինչպիսին ԱՄՆ-ն է, նախկին պաշտոնյաները մեծ արժեք ունեն: Այնպես որ, չարժե նրանց մասին քամահրանքով արտահայտվել»,- նշեց Լարիսա Ալավերդյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում անլուրջ են վերաբերվում դրսի ուղերձներին՝ ինչպես ռուսաստանցի, այնպես էլ ամերիկացի  վերլուծաբանների: Բայց իզուր, քանի որ այդ երկրները մշտական պայքարի մեջ են Ռուսաստանի պարագծի մեջ մտնող տարածաշրջանների վրա ազդեցության ոլորտների համար: Բրայզան պատահաբար չի ակտիվացել: Անլուրջ վերաբերմունքը չի կարող ի պատասխան լուրջ վերաբերմունք ստեղծել, հիշեցրեց Ալավերդյանը:

Նախկին օմբուդսմենը չշրջանցեց նաեւ որոշ խորհրդարանականների ոչ բանիմացությունը, որոնք ակտիվորեն ներգրավված են արտասահմանյան ուղեւորությունների մեջ: Մինչդեռ խորհրդարանական դիվանագիտությունը կարեւորագույն նշանակություն ունի, կարծում է նա:

«Վարչապետը համապատասխան թիմ չունի, նա «նախկինների» օրոք աշխատած փորձագետների չի հրավիրել»։ Բայց ինչպես չեն լսել «նախկինները», այդպես էլ չի լսում նա։ Նրանք մտածում էին, որ մենք թշնամիներ ենք, իսկ սրանք մտածում են, որ մենք «նախկինների» ընկերներն ենք»,- ասաց իրավապաշտպանը։

Ընդհանուր առմամբ, կարծում է Լարիսա Ալավերդյանը, Ադրբեջանի հետ բանակցություններ վարել ռազմավարության բացակայության պայմաններում անհնար է։ «Ասում են, չէ՞, բանակցություններ չեն լինի։ Որովհետեւ Հայաստանի վարչապետը չի ներկայացնում Արցախի ժողովրդին։ Նորից տարաձայնություն. վարո՞ւմ է Հայաստանը բանակցություններ, թե՞ դրանք հանդիպումներ են»,- հարց տվեց իրավապաշտպանը՝ հիշեցնելով, որ անուղղակիորեն Արցախը միշտ մասնակցել է, ինչի վկայությունն են միջնորդների հանդիպումները հանրապետության իշխանությունների հետ։ Բանակցությունների օրակարգը նույնպես անհասկանալի է մնում։ Նրա խոսքով՝ Քիուեսթյան պայմանավորվածությունները փոխակերպվեցին Մադրիդյան սկզբունքների, բայց հիմա կարծես թե դրանք չեն քննարկվում։

Պատասխանելով փոխզիջումների հնարավորության մասին հարցին՝ Լարիսա Ալավերդյանը հիշեցրեց, որ Ադրբեջանի օկուպացիայի տակ են գտնվում բուն հայկական տարածքներ։ «Էլ ի՞նչ»,- նկատեց նա։ Սահմանին անդորրի վերաբերյալ հարցին վերաբերող նկատառմանն իրավապաշտպանն առարկեց՝ ասելով, որ հակառակորդն անընդհատ զորավարժություններ է իրականացնում, հաճախ՝ Թուրքիայի եւ Վրաստանի հետ համատեղ։ «Ի՞նչ է ձեզ պետք, որպեսզի հրանոթները որոտա՞ն»,- հարցրեց Ալավերդյանը։

Դրսից արձագանքի վերաբերյալ Ալավերդյանը նշեց, որ Ադրբեջանը դիտարկվում է որպես էներգակիրների ռուսական մոնոպոլիայի հակակշիռ։ Հայաստանը դիտարկվում է որպես դեմոկրատական արժեքների կրող։ Նրա խոսքով՝ այդ պայքարն արտաքին աշխարհի համար շատ ավելի հետաքրքիր է, քան ներքին քաշքշուկները։ Արտաքին աշխարհին հարկավոր է ընդհանուր լեզու գտնել գործող իշխանության հետ, իսկ տարատեսակ խախտումները նրանց չեն հետաքրքրում, ամփոփեց իրավապաշտպանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ