News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Իմ համոզմամբ՝ Հայաստանը մտել է շոկային զարգացումների տրամաբանության մեջ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Այլընտրանքային նախգծեր խմբի» անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ոստիկանապետ Վալերի Օսիպյանի եւ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ հնարավոր հրաժարականին։

«Կայուն, կանխատեսելի զարգացումների տրամաբանությունը, որն այնքան անհրաժեշտ էր մեր երկրին և անհրաժեշտ էր՝ 2018-ի ահռելի հանրային սպասումների իրանացման համար, ցավոք, պարտվեց շոկային տրամաբանությանը։ Անկանխատեսելիության գործոնը դարձել է համակարգաստեղծ գործոն։ Սա փուլ է, որով բոլորս ցավոք, անցնելու ենք. Ես արդեն չեմ տեսնում դրանից խուսափելու հնարավորությունը։ Եվ հրաժարականները, պաշտոնանկությունները ամենակարևորը չեն լինելու։ Գուցե հասարակությանը հետաքրքիր են այդ մակերեսի թեմաները, բայց շոկերը լինելու են խորքային։ Երկրի կենսագործունեության ամբողջական համակարգեր կարող են խափանվել։ Սա մեկ մարդու իշխանության և հակակշիռների բացակայության ամենաուղիղ հետևանքն է»,- նշեց Հովհաննիսյանը։

Նրա գնահատմամբ՝ այս պայմաններում հանրության և իշխանության գիտակից շրջանակների հիմնական խնդիրն է՝ առաջիկա սոլիդ իշխանության ուրվագծման աշխատանքը. «Պետք է լինի համատեղ ջանքերով սոլիդ իշխանություն»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Freedom House. ՀՀ իշխող ուժի կողմից քաղաքապետների իմփիչմենթի ձևը կասկածի տակ է դնում այս գործընթացների օրինականությունը
Կազմակերպությունն իր ամփոփման մեջ նշում է, որ նոյեմբերին Հայաստանն ընդունել է հարկաբյուջետային...
Զեկույց. 2020-ին դատարան բերված բռնության կոչերի վերաբերյալ գործերի մեծ մասը վերաբերում է ՀՀ վարչապետին
Մեղադրյալների թվում են ընդդիմադիր քաղաքական գործիչներ և սոցցանցերի ակտիվ օգտատերեր...
Եկել ենք ուղեկցելու մեքենան, վստահ չենք, որ Սամվել Վարդանյանին նորից չեն խոշտանգի ճանապարհին. Ռուբեն Մելիքյան
Երեկ ժամը 13.10-ից ես եւ իմ գործընկեր փաստաբան Վարազդատ Հարությունյանը բարձրաձայնում էինք...
«Հրապարակ». Փաշինյանը «կանաչ լույս է վառել» վայրագությունների համար
Եթե, օրինակ, ոստիկանությունն ուժային կառույց չլինի կամ ոստիկանությունն ուժ գործադրելու իրավունք...
«Ժողովուրդ». Փաշինյանը տեւական ժամանակ է խուսափում է ԱԺ ՔՊ խմբակցության հետ հանդիպումից
Փաշինյանն էլ ամեն անգամ, զբաղվածության պատճառաբանությամբ, խուսափում է փակ հանդիպումից: «Ժողովուրդ»...
«Հրապարակ». Քաղաքապետարանում բյուջեի հաշվին անգլերեն կսովորեն
Քանի որ մենք շատ միջազգային ծրագրեր ունենք, այդ թվում՝ բնապահպանական, ներդրումային, քաղաքաշինական...
Ամենաշատ