News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 16-20-ը Վիեննայում անցկացվող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) 63-րդ գլխավոր համաժողովի շրջանակում  տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը  հանդիպել է ԱԷՄ գործակալության  գլխավոր  տնօրենի պաշտոնակատար Կորնել Ֆերուտայի հետ։ Քննարկվել են գործակալության  հետ  Հայաստանի համագործակցությանն առնչվող հարցեր։

«Որպես ատոմային էլեկտրակայան շահագործող երկիր՝ մենք կարեւորում ենք կազմակերպության հետ համագործակցությունը եւ մեր գոհունակությունն ենք հայտնում Հայաստանին ցուցաբերվող աջակցության համար»,- նշել է նախարար Սուրեն Պապիկյանը։

Կորնել Ֆերուտան իր հերթին վստահեցրել է, որ Հայաստանի հետ փոխգործակցությունը կլինի շարունակական՝ պատրաստակամություն հայտնելով փորձագիտական եւ տեխնիկական համապարփակ աջակցություն ցուցաբերել Հայաստանի միջուկային էներգետիկայի բնագավառին։

ԱԷՄ գործակալության գլխավոր տնօրենի պաշտոնակատարի խոսքով՝ գործակալությունն իր բոլոր ջանքերը կներդնի կազմակերպության անդամ երկրներում վերջիններիս կողմից ատոմային էլեկտրակայանների անվտանգ շահագործումն ապահովելու ուղղությամբ։

Նախարար Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ Կորնել Ֆերուտան այցելել է նաեւ Հայաստանի տաղավար եւ ծանոթացել  «Հայատոմ» ինստիտուտի մշակումներին։

Համաժողովի շրջանակներում նախարար  Պապիկյանը հանդիպում է ունեցել նաեւ  Միջուկային զենքի փորձարկման համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության նախապատրաստական հանձնաժողովի գործադիր քարտուղար Լասինա Զերբոյի հետ։

Նախարարը բարձր է գնահատել ՄԶՀՓԱՊ (CTBTO) դերը եւ ջանքերը Միջուկային զենքի փորձարկման համապարփակ արգելման գործում եւ վստահեցրել, որ Հայաստանը պատրաստ է առավելագույն ջանքեր գործադրել Միջուկային զենքի փորձարկման համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության նախապատրաստական հանձնաժողովի եւ դրա հովանու տակ գործող աշխատանքային խմբերի հետ փոխգործակցությունն ընդլայնելու եւ խորացնելու ուղղությամբ:

Լ. Զերբոն ընդգծել է, որ  Հայաստանն ակտիվորեն մասնակցում է ՄԶՀՓԱՊ-ի ներքո իրականացվող տենիկական եւ քաղաքական ծրագրերին։ Հաշվի առնելով,  որ գործադիր քարտուղարը հանդիսանում է ԱԷՄԳ գլխավոր տնօրենի թեկնածու, նախարար Պապիկյանը հաջողություն է մաղթել  նրան գալիք ընտրություններում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Brent նավթը թանկացել է մինչև 88,2 դոլար մեկ բարելի դիմաց
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների գինը մեկ բարելի դիմաց կազմում է 88,17 դոլար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Իջևանում, Երևանում, Գյումրիում և Սպիտակում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման...
Brent-ը թանկացել է մինչև 88,48 դոլար մեկ բարելի դիմաց
Brent-ի հունիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,06 դոլարով
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 26-ին ժամը 10:00-ից մինչև...
Brent նավթը թանկացել է մինչև 87,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները․․․
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ամենաշատ