News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Անկախության օրվա տոնակատարությունների կազմակերպման նպատակով կառավարությունը որոշել է այն իրականացնել մեկ անձից գնում կատարելու ընթացակարգով:

«Եթե միջոցառումը կազմակերպվեր մրցութային ընթացակարգով, ապա մենք կկորցնեինք դրա կառավարման օղակները, այսինքն վերահսկելի չէր լինի միջոցառման թե տեխնիկական, թե բովանդակային հատվածը: Գնումների մասին օրենքի համաձայն, գնման առարկայի հատկանիշները չպետք է պահանջ կամ հղում պարունակեն որեւէ առեւտրային նշանի, ֆիրմային անվանական արտոնագրի, էսքիզի կամ մոդելի, կոնկրետ աղբյուրի»,-ասաց Աղաջանյանը՝ հավելելով, որ թեեւ դե յուրե նշված է մեկ անձից գնում, սակայն փաստացի տոնակատարություններին ներգրավված է 76 տնտեսվարող սուբյեկտ:

Աղաջանյանը նաեւ նշեց, որ նախկինում համապետական ավելի փոքր մաստաբներ ունեցող տոնակատարությունների կազմակերպման համար շատ ավելի մեծ գումարներ են հատկացվել, իսկ այս տարվա տոնական միջոցառումների համար կծախսվի մոտ 220 մլն դրամ:

Ըստ նրա՝ եթե 2018թ. Սարդարապատի միջոցառման միայն գալա համերգի համար բյուջեից հատկացվել է 425 մլն դրամ, ապա նույն անձինք գալա համերգի բեմն այս տարի կազմակերպում են շուրջ 33 մլն դրամով, իսկ եթե ներառենք նաեւ արտիստների հոնորարները, ընդհանուր գումարը կկազմի 50 մլն դրամ:

Սակայն, նրա կարծիքով, այդ անարդյունավետ ծախսերի մասով իրավական գործընթացի հիմք չկա: Նա նշեց, որ դեռ 1 տարի առաջ է սկսել ուսումնասիրել խնդիրը. «Օրենքի տեսանկյունից որեւէ խախտում հնարավոր չէ գտնել: Օրենքով սահմանված է հենց մեկ անձից գնման ընթացակարգ եւ դա տեղի է ունեցել: Ինչ-որ ծառայությունների մատուցման համար գներ են եղել, որ ուռճացված են եղել, բայց ընթացակարգը մեր օրենքը թույլ է տալիս: Խորհրդակցելով իրավաբանների հետ՝ եկանք եզրակացության, որ այդ առումով որեւէ գործընթաց իմաստ չունի սկսել»:

Տպել
Ամենաշատ