News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Մենք էլ քննադատում ենք իշխանությանը, որ բավականին անկազմակերպ կադրային քաղաքականություն է վարվում, ճիշտ ռազմավարական եւ մարտավարական քայլեր չեն մշակվում, բայց ես դեմ եմ, որ ԱԱԾ որեւէ ղեկավար իր հրաժարականի դիմումը այսկերպ ներկայացնի: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

«Սա քաղաքական հայտարարություն էր եւ նման պետական կառույցի ղեկավարը պիտի նման հայտարարություն չաներ: Եթե կան տարաձայնությունները, ապա գոնե դրանք քողարկված ձեւով ներկայացվեն, ոչ թե այսքան բացահայտ: Ես սա որակում եմ որպես քաղաքական գործընթաց սկսելու առաջին քայլ: Այդ առումով բոլորս մտահոգվելու պատճառ ունենք»,-ասաց նա:

Պատգամավորի խոսքով, ԱԱԾ ղեկավարը, որը տիրապետում է ամբողջ անվտանգային համակարգի տեղեկատվությանը, նաեւ այսօրվա քաղաքական իշխանության ներքին պրոցեսներին, դուրս է գալիս աշխատանքից եւ քաղաքական գործընթաց է սկսում, դա մտահոգիչ է:

«Կարելի է մտածել, որ այս ամենը ձեւական է, նաեւ մտածել, որ խորը արմատներ ունեցող է եւ որոշակի շահեր սպասարկող: Կարեւոր է, որ սա բնավորության գիծ չդառնա: Դուք գիտեք, որ զինվորական ծառայության սպայական անձնակազմը ապաքաղաքականացված պետք է լինի, եւ անընդհատ քաղաքականություն մտնել դուրս գալը կայուն պետականության կառուցելու համար սխալ ճանապարհ է»,-ընդգծեց Տարոն Սիմոնյանը:

Նա ընդգծեց, որ ճիշտ կլինի, որ վարչապետը ներկայացնի ԱԱԾ տնօրենին եւ ՀՀ ոստիկանապետին աշխատանքից ազատելու պատճառները եւ ստեղծված իրավիճակը:

Տպել
Ամենաշատ