News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Իմրան Խանը տեղեկացրել է, որ Թրամփի հետ կհանդիպի հաջորդ շաբաթ Նյու Յորքում։

Պակիստանի վարչապետ Իմրան Խանը մտադիր է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հորդորել վերսկսել խաղաղ բանակցությունները թալիբների հետ ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի շրջանակում հանդիպումների ընթացքում, տեղեկացնում է AP-ը։

Իմրան Խանն ասել է, որ հույս ուներ թալիբների հետ հանդիպել ԱՄՆ-ի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո, բայց, «ցավոք, բանակցություններն ընդհատվել են»։

Մոտ մեկ շաբաթ առաջ Թրամփը հայտարարեց թալիբների հետ բանակցությունները դադարեցնելու մասին։ Նա հանկարծ չեղարկեց նրանց հետ հանդիպումը, որը պետք է տեղի ունենար ԱՄՆ-ում։ Դա տեղի ունեցավ Քաբուլում ահաբեկչությունից հետո, որի հետեւանքով զոհվել է ավելի քան 10 մարդ, այդ թվում ամերիկյան զինվորական։

Այդ հայտարարությունն անսպասելի էր Պակիստանի համար, որը դերակատարում էր ունեցել անցած տարի բանակցությունների վերսկսման գործում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ