News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ֆրանսիան չի շտապի մեկնաբանել, թե ով է կանգնած սաուդյան նավթային օբյեկտների վրա հարձակման հետեւում, հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը, փոխանցում է Reuters-ը:

Ի պատասխան հարցին՝ Փարիզն արդյոք կարծո՞ւմ է, որ Սաուդյան Արաբիայի եւ ԱՄՆ եզրակացությունը, թե հարձակման հետեւում Իրանն է կանգնած, արժանի է վստահության, նա նշել է. «Մենք կողմ ենք փաստերը մանրամասն պարզելու ցանկությանը, մինչեւ արձագանքելը»:

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գրասենյակը հայտարարել էր, որ Փարիզը Սաուդյան Արաբիա փորձագետներ կուղարկի հարձակման հետաքննությանն օգնելու համար:

Շաբաթ լույս գիշերը Saudi Aramco-ի ձեռնարկությունները Սաուդյան Արաբիայի արեւելքում ենթարկվել էին գրոհի 10 անօդաչու սարքերի կողմից։ Պատասխանատվությունը ստանձնել են Եմենի «Անսար Ալլահ» շարժման ապստամբ հուսիները։

ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա գրոհներին հանցակցության մեջ մեղադրել էր Իրանի իշխանություններին։ Նրա խոսքով՝ «չկա ոչ մի վկայություն այն բանի, որ գրոհներն իրականացվել են Եմենից»։ Իր հերթին, Իրանի ԱԳՆ-ն Պոմպեոյի մեղադրանքներն անհիմն էր անվանել։ Կիրակի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս իրադարձությունների համատեքստում թույլատրել էր անհրաժեշտության դեպքում գործի դնել նավթի ազգային ռազմավարական պաշարները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ