News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Թալիբանը», կապված առաջիկա նախագահական ընտրությունների հետ, սպանությամբ է սպառնում ուսուցիչներին, ուսանողներին եւ կրթության ոլորտի մյուս աշխատակիցներին, հայտնում է Reuters-ը։

«Ընտրությունների կազմակերպիչներին թույլ մի տվեք ձեր դպրոցները եւ հաստատությունները ընտրատեղամասերի վերածել, ուսուցիչները, աշակերտները չպետք է աշխատեն որպես ընտրական անձնակազմ»,- ասվում է «Թալիբանի» հայտարարության մեջ։

«Մենք չենք ուզում, որ քաղաքական անձանց, ուսուցիչների, ու ուսանողների շրջանում զոհեր լինեն»,- ասվում է հայտարարությունում։

10 օրից Աֆղանստանում կանցկացվեն չորրորդ նախագահական ընտրությունները։ Թալիբները երդվել են խափանել քվեարկությունը, որը հետեւում է զինյալների եւ ԱՄՆ-ի միջեւ բանակցությունների չեղարկմանը։

Ընտրատեղամասերը երկրում սովորաբար տեղակայում են դպրոցներում եւ համալսարաններում։ Ուսուցիչը կամ կրթության ոլորտի պաշտոնյան չեն վարձվում որպես ընտրական հանձնաժողովի աշխատակից, նրանք կարող են կամավոր դառնալ։

«Մենք ձգտում ենք ընտրություններն անցկացնել հայտարաված օրը, եւ թալիբների կողմից որեւէ սպառնալիք չի կարող խանգարել մեզ դրանք անցկացնել»,- ասել է Աֆղանստանի ընտրական հանձնաժողովի նախագահ Աբդուլ Ազիզ Իբրահիմը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ